«Սիրտս կտոր-կտոր է լինում». Քլոե և Քիմ Քարդաշյանները անդրադարձել են Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի նախահարձակ գործողություններին
Ուշադրության կենտրոնումՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղեր Քլոե և Քիմ Քարդաշյանները ինստագրամյան էջերում՝ Story բաժնում կիսվել են իրենց եղբոր՝ Ջեք Քարդաշյանի գրառմամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին։
«Պատկերացրեք՝ ձեր օրը սկսվում եք մնացած բոլոր օրերի պես՝ արթնանում եք, համբուրում ձեր կնոջն ու երեխաներին ու գնում աշխատանքի: Երեկոյան վերադառնում եք տուն, հավաքում առաջին անհրաժեշտության իրերն ու ձեր կնոջ ու երեխաների հետ գնում որքան հնարավոր է, հեռու՝ թողնելով ընտանիքին և ընկերներին: Թողնում եք այն ամենը, ինչ ստեղծել եք, նաև ձեր երկիրը՝ փրկելու ձեր ընտանիքի և ձեր կյանքը:
Հիմա այս ամենը պատկերացրեք առանց կյանքի հարմարավետությունների, որոնք ունեք այստեղ: Պաատկերացրեք, որ այս ամենը պետք է անեք՝ առանց ֆինանսական միջոցների՝ տրանսպորտի, առանց օգնության:
Ցավոք, Հայաստանում պատկերացնելու կարիք չկա. երեկվա դրությամբ դա իրականություն է, և միակ նախազգուշացումը հրթիռներն են, որոնք ընկել են մարդկանց բակերում:
Աղոթե՛ք Հայաստանի համար»,-գրել է Ջեք Քարդաշյանը, որով կիսվել են քույրերը:
«Սիրտս կտոր-կտոր է լինում»,-այսպես է մակագրել գրառումը Քլոե Քարդաշյանը:
