Google-ը 1.5 տարվա ընթացքում ավելի քան 5 մլն վիրտուալ իրականության ստվարաթղթե ակնոց է վաճառել
ՀասարակությունGoogle ընկերությունը մեկուկես տարվա ընթացքում ավելի քան 5 մլն վիտուալ իրականության Google Cardboard ստվարաթղթե ակնոց է վաճառել:
2015 թվականի մայիսին վաճառվել է առաջին 1 մլն սարքը: Google Cardboard-ի օգտագործման համար հատուկ հավելվածները «Play Market»-ից ներբեռնվել են ավելի քան 25 մլն անգամ: Բացի այդ, օգտատերերը Youtube-ում ավելի քան 350 հազար ժամ VR-տեսանյութ են դիտել:
Ըստ Gazeta-ի, Google Cardboard-ը վիրտուալ իրականության հասանելի ակնոց է, որը կազմված է ստվարաթղթե կմախքից: Էկրանի դերում հանդես է գալիս սմարթֆոնը: Դրա շնորհիվ ակնոցը 20 դոլար արժե: