Հայ-ադրբեջանական սահմանին լուրջ մարտեր են տեղի ունեցել, կան զոհեր. Բորելը հայտարարություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Վերջին ժամերին հայ-ադրբեջանական սահմանին լուրջ մարտեր են տեղի ունեցել, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել: Ռազմական գործողությունների դադարեցումը և կողմերի՝ բանակցությունների սեղանին վերադարձը պարտադիր է:
Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
«Բոլոր ուժերը պետք է վերադառնան ելման դիրքեր, որոնք եղել են մինչև այս էսկալացիան, և խստորեն հետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը կապի մեջ է երկու երկրների ղեկավարների հետ, իսկ այսօր ես զրուցելու եմ համապատասխան երկրների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ.) ԱԳ նախարարների հետ:
ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ազնիվ միջնորդի կարգավիճակում գործունեությանը՝ անվտանգ, բարգավաճող և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու նպատակին հասնելու համար՝ տարածաշրջանի ժողովուրդների հետաքրքրությունների հիման վրա»,-ասված է Բորելի հայտարարության մեջ:
Եվրոպացի պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ ԵԽ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը ծրագրում է անհապաղ այցելել երկու երկրներ, որպեսզի նպաստի լարվածության թուլացմանը և քննարկի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացի հետագա քայլերը: