Փակ է Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը․ ադրբեջանական կողմը չի թողնում շտապօգնության մեքենաներին վիրավորներ տեղափոխել
Ուշադրության կենտրոնումՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Այս պահին փակ է Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Այս պահին ճանապարհը փակ է, Ադրբեջանը թույլ չի տալիս, որ շտապօգնության մեքենաները մոտենան զոհերին ու վիրավորներին տեղափոխեն։ Ես քիչ առաջ խոսում էի Կապանի իմ մերձավորներից մեկի հետ, որը չկարողացավ երկար խոսել։ Ասաց, որ քիչ առաջ իր ձեռքերի վրա 18 տարեկան զինվոր է մահացել»,- հավելեց նա։