Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան


Անտարբերության զոհը

Հասարակություն

Հայաստանում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց խնդիրը շարունակում է հրատապ մնալ: Չնայած աշխարհակործան այդ աղետից երկար տարիներ են անցել, սակայնխնդիրը մնում է այդպես էլ մինչև վերջ չլուծված, ու դեռ հայտնի էլ չէ՝ ինչքան ժամանակ կպահանջվի՝ այն վերջնականապես լուծելու համար:

Չնայած այս տարիների ընթացքում պետությունը, գոնե պաշտոնյաների հավաստմամբ, արել է ամեն հնարավորը կարիքավոր ու անօթևան մնացած ընտանիքների տարրական հոգսերը լուծելու համար՝ բնակարաններ տրամադրելու տեսքով, սակայն փաստը մնում է փաստ, որ անելիքները դեռևս ահռելի են՝ հասնելու համար ցանկալի արդյունքի:

Պարզվում է, սակայն, որ մեր երկրում ոմանք՝ կորցրած խիղճն ու ամոթը, փորձում են իրենց սեփական օգուտները քաղել անգամ այս ողբերգական իրավիճակում և օգտվելով պետական ամենաթողությունից՝ ի հաշիվ իրական կարիքավորների՝ հավելյալ ինչք ու ունեցվածք են դիզում՝ իրենցով անելով ուրիշներին հասանելի բնակարանները:

Ահավասիկ հերթական բողոքի ակցիան, որի մասին բարձրաձայնում են որոշ տեղական լրատվամիջոցներ: Ըստ հաղորդագրությունների՝ Արայիկ Սարդարյանը, ով հանդիսանում է երկրաշարժից տուժած ու դրա հետևանքով անօթևան մնացած մեր համաքաղաքացիներից մեկը, իր ընտանիքի հետ միասին արդեն երկար ժամանակ է, ինչ դուրս է մնում քաղաքաշինության նախարարության կողմից երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածներին պարբերաբար հատկացվող բնակարանների շահառուների ցուցակից: Որպես իր անլուծելի խնդիրը բարձրաձայնելու միջոց՝ քաղաքացին ընտրել է բողոքի ճանապարհը, իսկ որպես բողոքի վայր՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ընդունարանը՝ հայտարարելով, որ քանի դեռ մարզպետարանն իրեն բնակարանով չի ապահովել, ինքն ընդունարանից չի հեռանալու:

Նման ծայրահեղ քայլի Սարդարյանը դիմեց այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին իր համագյուղացի 40 ընտանիքի կառավարությունը բնակարանների բանալիներ տվեց, սակայն նրա նման անօթևան ընտանիքին, որը գյուղում անգամ մեկ սանտիմետր հող չունի, տուն չունի և երեխաներից մեկն էլ հաշմանդամություն ունի, անգամ անտունների ցուցակում չընդգրկեցին՝առաջարկելով նրան սեփական գոյությունը պաշտպանել ինչ-որ տնակում, որն ապրելու համար ընդհանրապես պիտանի չէ:

Համաձայնե՛ք, որ այս մարդու դեպքը, որքան էլ մասնավոր, նույնքան էլ համընդհանուր կարելի է համարել. չնայած գրեթե երեսուն տարի է անցել այն օրվանից, երբ Հայաստանի ընդերքը ցնցեց Սպիտակի երկրաշարժը, սակայն դեռևս խոսել դրա հետևանքները հաղթահարելու մասին, ոչ մի կերպ չի կարելի: Իսկ չի կարելի խոսել ոչ միայն այն պատճառով, որ պետական վերին օղակները հաճախ անուշադրության են մատնում այդ մարդկանց, այլև այն պատճառով, որ միջին կամ ցածր պետական օղակներում տեղի ունեցող զեղծարարություններն ու չարաշահումներն իրենց ոչ պակաս քայքայիչ ազդեցության պատճառով թույլ չեն տալիս, որպեսզի պետբյուջեից հատկացված փողերով կառուցվող բնակարաններն ու օթևանները գտնեն իրենց իրական հասցեատերերին, ու քիչ չեն դեպքերը, երբ միանգամայն բարեկեցիկ ընտանիքները, դիմելով փաստաթղթային զեղծարարությունների ու կեղծիքների, իրենցով են անում այդ տներն ու իրական կարիքավորների հաշվին բազմապատկում իրենց ունեցվածքը. իհարկե, բոլորս ենք հասկանում, որ նման կարգի ապօրինություններն առանց համապատասխան պետական մարմինների մասնակցության ու իմացության, չեն կարող տեղի ունենալ, և այս ամենում իրենց մեղքի առյուծի բաժինն ունեն նաև մի շարք պետական մարմիններ, այդ թվում՝ քաղաքաշինության նախարարությունը, որն էլ հենց հիմնականում զբաղվում է անօթևաններին բնակարաններով ապահովելու խնդիրներով:

Շատ կցանկանայինք, որ Սարդարյանների ընտանիքի հետ տեղի ունեցողը հնչեր որպես ահազանգ բոլոր պատասխանատու մարմինների համար, և պետական համապատասխան օղակներն ուշադրություն դարձնեին ոչ միայն սույն դեպքին, այլև առհասարակ այսուհետ առավել հետամուտ լինեին պետական միջոցների անհարկի վատնման մասին հաղորդագրություններին՝ գիտակցելով, որամեն մի անտեսված դեպք ոչ միայն էապես հեղինակազրկում է իրենց, այլև ժողովրդի շրջանում ծնում է բացասական տրամադրություններ, ինչը, համաձայնե՛ք, չի կարող չանհանգստացնել:

Դավիթ Բաբանով

 
 
Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՏորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին
Ամենադիտված