Քրիշտիանու Ռոնալդուն 140 միլիոն եվրոյով հյուրանոց է գնել
LifeLife.panorama.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հյուրանոց է գնել Մոնտե-Կարլոյում 140 միլիոն եվրոյով։ Նախկինում ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ֆուտբոլիստը պատրաստվում է հյուրանոցների ցանց բացել Պորտուգալիայում, Մադրիդում և Նյու Յորքում` CR7 անվամբ։ Նա արդեն իր պրոյեկտի մեջ ներդրել է 37 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը գնել է շենք The Proto Group ընկերությունից, որի սեփականատերերն են Ալեսանդրո Պրոտոն և Դոնալդ Թրամփը։ Ի դեպ, օգոստոսին Պրոտոն Ռոնալդուին բնակարան էր վաճառել նյույորքյան երկնաքերերից մեկում 16 միլիոն եվրոով։
Նշենք, որ ըստ Forbes-ի, Ռոնալդուն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 70 միլիոն դոլար, իսկ կարողությունը գնահատվում է 210 միլիոն եվրո, ինչը 10 միլիոնով ավել է, քան Լեոնել Մեսսիի կարողությունը։