Այս պահին ԱԹՍ-ների, հրետանու կրակոցների ձայներ եմ լսում. հարձակվել են Կապանի, Գորիսի եւ Ջերմուկի ուղղությամբ. Շադունց
Ուշադրության կենտրոնումՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Տեղեկություններ կան, որ հակառակորդը հարձակում է գործել Կապանի, Գորիսի եւ Ջերմուկի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:
«Այս պահին ԱԹՍ-ների, հրետանու կրակոցների ձայներ եմ լսում, երեւի հայկական դիրքերի ուղղությամբ են դեռ կրակում»,- ասաց նա` հավելելով, որ բնակիչներին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի տրվել:
ՀՀ ՊՆ-ից էլ հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: