Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Հպարտ կլինեմ, որ զինվորի պապա լինեմ. Բանակային տարիների հիշողություններով կիսվում են հայտնիները

Life

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր՝ Հայոց բանակի 24-րդ տարեդարձի օրը, մեր հայտնիները հիշում են իրենց ծառայության տարիները: Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արմուշն ու Հայկ Պետրոսյանը կայքի հետ զրույցում պատմել են ոչ միայն բանակում ունեցած դժվարությունների, այլեւ ծառայաության տարիներին ողջ կյանքի համար ձեռք բերած նվաճումների մասին:

Ռաֆայել Երանոսյանը  առաջին հերթին նշել է, որ ծառայել է Լեռնային Ղարաբաղում՝ Եղնիկներում, ու կես կատակ, կես լուրջ ավելացրել է.

«Ինձ թվում է, ծառայությանս մասին բավական է միայն ասել, որ ծառայել եմ Եղնիկներում ու  միանգամից ամեն բան պարզ է դառնում»:

Այնուամենայնիվ, իր ծառայության տարիները հիշելով, դերասանը շարունակել է պատմել.

«Եթե բանակիս հիշողությունների մասին պատմեմ, ոչ մեկ չի գնա բանակ, ես շատ վատ եմ ծառայել. լավ, էս կատակ: Ծառայել եմ 1999-2001թթ-ներին, մեկ տարի 11 ամիս ծառայել եմ սարերի վրա՝ սահման եմ պահել: Բայց երկու տարի անծանոթ մարդ չեմ տեսել, երկու տարի շարունակ շփվել եմ ընկերներիս հետ, նրանց հետ մինչ օրս կապը շարունակվում է, նրանք լավագույն ընկերներս են համարվում: Իհարկե, ծառայելը դժվար բան է, բայց էլ ի՞նչ տղա, որ չծառայի ու այդ դժվարությունները չհաղթահարի: Բանակում երկու տարի կոփվում ես, երկու տարվա ընթացքում մեջդ իսկական տղամարդ է ձեւավորվում, ավելի ինքնուրույն ես դառնում, ավելի ուժեղ: Ծառայության ընթացքում եւ լավ, եւ վատ օրեր եմ ունեցել, իսկ այսօր, երբ հիշում եմ այդ օրերը, հասկանում եմ, որ եթե ես այդ ամենը հաղթահարել եմ 18 տարեկանում,  ուրեմն հիմա ինձ համար բոլոր դժվարությունները ավելի հեշտ հաղթահարելի են: Ես շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի տոնի կապակցությամբ, ողջունում եմ մեր բոլոր զինվորներին, ես հայ զինվորի ցավը տանեմ, իրենք այսօր առաջին հորիզոնականում են մեր համար, թող բարով-խերով ծառայեն ու գան, հասնեն իրենց հարազատներին»:

Արման Խաչատրյանը՝ նույն ինքը Արմուշը, եւս ծառայել է ԼՂՀ-ում.

«1995-1997թթ-ին ծառայել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մատաղիսի 33691 զորամասում: Ծառայության ընթացքում լավ օրերի կողքին նաեւ վատ օրեր են եղել, ինչը հատկապես այդ տարիների համար նորմալ էր. ճիշտ է խաղաղության պայամանգիրը կնքված էր, բայց լարվածությունը մեծ էր: Բանակի տարիներին շատ ընկերներ եմ ձեռք բերել, ու ամենակարեւորը որպես տղամարդ կայացել եմ հենց ծառայության ժամանակ. երկու տարի պետք է դու քո գլխի տերը լինես, ինչը որպես տղամարդ շատ է կոփում: Այն տարիներին իսկապես շատ դժվար էր ծառայելը, այն ժամանակ չկային խոհանոցում աշխատող կամ սանհանգույցը մաքրող աշխատակիցներ, ինչը մեծ խնդիր էր զինվորների համար: Իմ ծառայության տարիներին իսկապես շատ խիստ էր, այն ժամանակ միայն մայրը պետք է մահացած լիներ, որ զինվորին թույլ տրվեր մի քանի օրով գալ տուն: Ես 30 մետր օդային հեռավորության վրա սահման եմ պահել, իսկ դա իսկապես շատ վտանգավոր էր, բայց հպարտ եմ ինձնով, ուրախ եմ, որ նման օրեր եմ ունեցել: Մինչ այսօր բանակային ընկերներիս հետ մոտ ենք, շատ եմ կարեւորում մեր ընկերությունը, հաջորդ տարի լրանում է արդեն 20 տարին, ինչ զորացրվել ենք,- նշել է Արմուշն ու շնորհավորել,- Նախ ես պարզապես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ, ես իրանց ցավը տանեմ, թող առողջ լինեն ու ծառայեն խաղաղ պայմաններում, թող խաղաղություն լինի ողջ աշխարհում: Նաեւ փառք ու պատիվ այն զինվորներին, ովքեր կյանքի գնով են պաշտապնել մեր հայրենիքը: Իմ տանը երկու ապագա զինվոր է մեծանում, հպարտ կլինեմ, որ զինվորի պապա լինեմ»:

Դերասան Անդրանիկ Հարությունյանն էլ բանակային տարիների հիշողություններով կիսվելիս պատմել է.

«2000-2002թթ-ներին ծառայել եմ Ստեփանակերտի զորամասում, իսկ դրանից առաջ վեց ամիս Խոջալուում: Այդ ժամանակ Ստեփանակերտի զորամասում բերում էին միայն սիրուն, բոյով տղաների, քանի որ այն ցուցադրական զորամաս էր, ու ես չհասկացա, թե ինձ ինչի տարան այնտեղ,- ծիծաղելով նկատեց Անդրանիկն ու շարունակեց,- հիմա ծառայությունը շատ ավելի լավ է անցնում, քան այն տարիներին: Այն ժամանակ դեռ գործում էր «չաստ նայող» եւ նման այլ անիմաստ երեւույթները, ինչը զինվորի կյանքը ավելի էր բարդացնում: Այսօր կան բջջային հեռախոսներ, որը կարոտը մի փոքր թեթեւացնում է: Շատ կուզեի ծառայությանս տարիներին դիրքեր գնայի, տեսնեի, թե դա ինչ բան է, բայց մեր զորամասը միակն էր, որ այդ տարիներին զինվորներին դիրքեր չէին տանում: Բանակային տարիներին իմ դժվարությունները կապված էին հիմնականում կարոտի հետ: Ժպիտով եմ հիշում էն տարիները, մինչ այսօր կապ ենք պաշտպանում բանակային ընկերների հետ, ընտանիքով մինչ այսօր էլ հաճախ ենք գնում Արցախ, քանի որ ծառայությանս տարիներին այնտեղ մի ընտանիքի հետ շատ մտերմացանք, ովքեր ինձ ու եղբորս, այսպես ասած, տիրություն էին անում: Ես կոչ եմ անում բոլոր հայ տղաներին, որ չխուսափեն ծառայությունից եւ ապրեն այդ երկու տարիները, այն շատ բան է փոխում կյանքումդ: Շնորհավորում եմ բոլորիս այս կարեւոր տոնի կապակցությամբ, ես ցավում եմ, որ մեր բանակի հիմնադրման գործում իրենց մեծ ներդրումն ունեցող Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Մովսես Գորգիսյանը եւ այլք մեզ հետ չեն,  բայց իրենց  եմ առաջին հերթին շնորհավորում, նաեւ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եմ շնորհավորում, ով եւս մեծ ներդրում ունի հայկական բանակում: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Ո՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում
Ամենադիտված