Ըմբշամարտի ԱԱ․ Մալխաս Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
ՍպորտՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանին հաղթած հունգարացի ըմբիշը տարավ ևս 4 հաղթանակ և հասավ եզրափակիչ, գրում է armsport.am-ը:
Դա նշանակում է, որ Ամոյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն է ստանում և կարող է պայքարել բրոնզե մեդալի համար:
55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանին հաղթած ըմբիշը պարտվել է, ուստի Մկրտչյանը լքում է պայքարը: