Դի Կապրիոն հանդիպել է Հռոմի պապի հետ
ՄիջազգայինՀոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին հայտնում է Newsweek-ը: Տեղեկատվությունը հաստատել են Վատիկանում, սակայն լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրել:
Gazeta.ru-ն նշում է, որ դերասանին և պապին անհանգստացնում է կլիմայի փոփոխության խնդիրը: Դի Կապրիոն 2016-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մրցանակ է ստացել էկոլոգիայի ոլորտում կատարած աշխատանքի համար: Իսկ Հռոմի պապը 2015-ին կոչ է արել հարուստ պետություններին քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության հարցը լուծելու համար: