Ինքնասպանություն Հրազդանում. որդու կորստյան ցավից դրդված՝ քաղաքացին իրեն նետել է պատուհանից
ՍպորտՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ինքնսպանության դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Մասնավորապես սեպտեմբերի 8-ին Կաքավաձորի բնակիչը ննջասենյակից դուրս գալով՝ վայր է ընկել երկրորդ հարկից դեպի առաջին հարկ իջնող բետոնե աստիճանավանդակի վրա և մահացել:
Արդյունքում իրավապահները տարեց կնոջ մահվան դեպքով կասկածներ են ունեցել եւ փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվել եւ ինչու պետք է Լ.Մկրտչյանը վերջ տար կյանքին: Մտերիմները պատմել են, որ կնոջ որդին 2 շաբաթ առաջ է մահացել, ինքն էլ, ըստ հարազատների, ունեցել է տարօրինակություններ եւ որդու կորստից դրդված նա վերջ է տվել կյանքին: