Լևոն Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին
ՍպորտԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup ամենամյա մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ եւ առաջին հաղթանակը տարավ մրցաշարում։
Լեւոն Արոնյանը վաստակել է 3 միավոր եւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջայի, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ բաժանում է 3-6-րդ տեղերը։
Միանձնյա առաջատարն ամերիկացի Ուեսլի Սոն է, որն այս տուրում պարտության մատնեց ամերիկացի Հանս Նիմանին։
Լենիեր Դոմինգես (ԱՄՆ) այս տուրում ազատ էր, քանի որ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը երրորդ տուրում Հանս Նիմանին պարտվելուց հետո հրաժարվել է հետագա մասնակցությունից։
Sinquefield Cup, 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա)`1:0
Հանս Նիման (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ)` 0:1
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0,5:0,5
Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) - Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 1:0
Մրցաշարային դրություն․ Սո` 4 միավոր, Նիման՝ 3,5, Ֆիրուջա, Նեպոմնյաշչի, Արոնյան, Կարուանա` 3-ական, Մամեդյարով,Դոմինգես` 2,5-ական, Վաշիե-Լագրավ՝ 2 միավոր, Կարլսեն՝ 0։