Ադրբեջանցի տղամարդը մեջլիսի դիմաց ինքնահրկիզման փորձ է արել
ՄիջազգայինԱդրբեջանի մեջլիսի դիմաց անհայտ տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
40-45-ամյա տղամարդն իր վրա հրկիզվող հեղուկ է լցրել և փորձել վառել ինքն իրեն: Ոստիկանության աշխատակիցները, նկատելով տղամարդուն, կարողացել են ժամանակին հասնել և թույլ չտալ ինքնահրկիզումը:
Ադրբեջանցի տղամարդու ինքնությունը և նման քայլի գնալու դրդապատճառները դեռևս հայտնի չեն: