Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին Կարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին

«Հնագույն մարդու հետքերով․ քարի դար». Հնադարյան բարձրարժեք նմուշներ՝ Հայաստանի պատմության թանգարանում

Այսօր Հայաստանի մշակութային կյանքում կարևոր իրադարձություններից մեկն է տեղի ունենալու. Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահը՝ միաժամանակ տալով Հայաստանի պատմության թանգարանում մշտական ցուցադրության վերաբացման մեկնարկը։ Նախքան ցուցադրության բացումը կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

«Բավականին երկար ժամանակ թանգարանում իրականացվում էին որոշակի վերանորոգման աշխատանքներ՝ պետական աջակցությամբ նոր օդափոխության համակարգեր էին անցկացվում, ընդհանրապես թանգարանի արդիականացման հետ կապված աշխատանքներ կատարվում։ Այս ընթացքում թանգարանը որոշակի գործունեություն իրականացրել է՝ ժամանակավոր ցուցահանդեսներ են բացվել, կրթական ծրագրեր են կազմակերպվել, սակայն մշտական ցուցադրության բացումն ամենասպանված էր հանրության կողմից»,- ասաց Դ.Պողոսյանը։

Ցուցադրության մեջ տեղ են գտել Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից քարեդարյան բարձրարժեք նմուշներ՝ գտնված Հայաստանի տարբեր հնավայրերից, այդ թվում 500-300 հազար տարի առաջվա ձեռքի հատիչ, Ք.ա․ 6-րդ հազ. թվագրվող քարե կացին, Ք.ա․ 5-րդ հազ. փոքրիկ կավանոթ, որի մեջ պահպանվել է օխրա ներկանյութի փոշի, որը լայնորեն կիրառվել է նախնադարյան մարդու կողմից՝ հատկապես թաղման ծեսում։ 

Ցուցահանդեսին կներկայացվի նաև 2008 թ. «Արենի-1» քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա. 3600-3500 թթ.։ Այն կցուցադրվի ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում։



«Այս ցուցասրահը հետաքրքիր նորություն է  լինելու նախկին ցուցադրությունների համեմատ։ Ցուցադրությունը  համալրվել է մի շարք նոր նմուշներով, ինչպես նաև նոր ցուցադրական  կահույքով, մի փոքր նոր մոտեցմամբ է ներկայացված։ Հուսով ենք՝ մեր այցելուներին դուր կգա, նրանք կվայելեն»,- նշեց Պատմության թանգարանի տնօրենը։ 

Նա հայտնեց, որ 2008 թ. Արենի-1 քարայրից գտնված և թանգարանում պահվող  հնագույն կաշվե ոտնամանի պահպանության համար 2021 թվականին հատուկ դրամաշնորհով, նաև նախարարության տրամադրած միջոցներով, պատրաստվել է հատուկ ցուցապահարան, որն արդեն ցուցասրահում է։

«Երկար ժամանակ ոտնամանի պահպանությունը մտահոգում էր մեզ»,- ասաց Դ.Պողոսյանը։ 

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն ասաց, որ այն կենսատարածքը, որտեղ ապրել և ձևավորվել է մեր ժողովուրդը, որի մի մասն է  կազմում  այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, համաշխարհային մշակույթի մեջ ունի ահռելի ներդրում, ինչը նաև ցույց է տալիս իրենց վերջին տարիների պեղումները։

«Դրանք ոչ միայն ընդգծում են այս տարածքի կարևորությունը, այն ներդրումները, որոնք ունեցել ենք համաշխարհային քաղաքակրթության մեջ, այլ նաև փոխում են այսօրվա գիտական պատկերացումներն այս կամ այն խնդրի մասին։

Վերջին տարիների մեր պեղումները ցույց են տալիս, որ հայկական լեռնաշխարհն ու Հայաստանը Աֆրիկայից դուրս մարդու երկրորդ բնօրանն է»,- ասաց հնագետը։

Նրա գնահատմամբ, Արենի-1-ից գտնված ոտնամանն իսկապես Քարաշամբի գավաթի և մի քանի այլ գտածոների նման ունի համաշխարհային նշանակություն։

«Մենք իսկապես հպարտանալու բաներ ունենք մեր երկրում գտնված։  Հուսով ենք՝ նմանատիպ ցուցադրությունները շարունակական կլինենք, քանի որ մի շարք նոր ցուցանմուշներ են ներկայացված, կփորձենք այնպես անել, որ լայն հանրությանը հասնելի լինեն»,- ասաց Բ.Գասպարյանը։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանն ասաց, որ համագործակցում են մի շարք թանգարանների հետ, թերևս Պատմության թանգարանի հետ իրենց համագործակցությունը բացառիկ է այն առումով, որ իրենց շատ գիտաշխատողներ թանգարանի աշխատակիցներ են, ինչը նրանց հնարավորություն է  տալիս իրենց գիտական պրպտումները, նվաճումները նաև փորձարկելու թանգարանային ոլորտում, ստեղծելու այն կապը, որն անհրաժեշտ է և գիտության զարգացման, և զբոսաշրջության, թանգարանային ոլորտի զարգացման համար։

«Այս ցուցադրությունը դրա վառ ապացույցն է։ Այս մշակութային իրադարաձությունը կարևոր է ոչ միայն թանգարանի, ԳԱԱ համար, այլև իր արժանի տեղն ունի Հայաստանի մշակութային կյանքում»,- վստահ է Տորք Դալալյանը։



Ասուլիսին ներկա կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասաց, որ մշտական ցուցադրության վերաբացումն իրենց համար միշտ եղել է շատ կարևոր թեմա, անընդհատ քննարկում էին՝ ոնց կարող են էլ ավելի մոտեցնել այդ օրը։

«Իրականում շատ մեծ աշխատանք է կատարվել այս ընթացքում։ Թանգարանի տարածքը բավականին մեծ է, շատ բաներ արդիակացաման կարիք ունեն, բայց պետական բյուջեի հաշվին մենք կարողացանք առնվազն լուծել օդափոխման համակարգի հարցը, որն արդեն կապահովի ճիշտ խոնավության աստիճան, ինչը կարևոր է ցուցանմուշների համար։

Այդ նախաձեռնության համար պետական բյուջեից ծախսվել է մոտավորապես 400 միլիոն դրամ։
Մենք կարողացել ենք թանգարանին աջակացել գնելու հնագույն ոտնամանի պահպանման համար արդիական սարք։ Պետական բյուջեից մոտ 10 միլիոն դրամ է ծախսվել»,- ասաց փոխնախարարը։

Արտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներովՀայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ ԲերենդսենըՎարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան ԿուպմանինԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱԳյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակըԱռջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասինՌադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտինԱշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրիԵրևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղըԻրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը ԲաքվինՖրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել«Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջևՖրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը ԵվրոպայումՈղբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱվանեսյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններումՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ըՓոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե ՀովհաննիսյանԳերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. ՄերցԶելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանըՎիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքըԹրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNNԳերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերիԳազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-նԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասինՄենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. ՆեթանյահուԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԱյսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսությունՄեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին էՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ«Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտումՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից«Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է ԻսրայելըԿատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters
Ամենադիտված