Ֆիլիպինների մոտ նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, 87-ը համարվում են անհետ կորած Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Բեսենտն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ամերիկան ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում կդառնա կոմունիստական. Թրամփ


Նիկոլի արկածները Վլադիվոստոկում․ Արտակ Զաքարյան

Քաղաքականություն
Մեր ազգակործան “իշխանությունները” միջազգային հարաբերություններում Հայաստանը ոչ միայն զգետնել են, այլ նաև հետևողականորեն շարունակում են անլրջացնել, ծաղրուծանակի առարկա դարձնել ու նսեմացնել: Հերթական արարը Վլադիվոստոկում էր:
 
Նորին գերազանցություն կապիտուլյանտի խրոխտ ելույթը ցանկացած գիտակից հայի մոտ առնվազն ամոթի զգացում պետք է առաջացներ: Ինչպես ասում են՝ “За державу обидно”.
Նիկոլը ասում է, որ աշխարհում հեշտ ժամանակներ չեն և ինքն իրեն հռետորական հարց է տալիս “…իսկ երբ են հեշտ ժամանակներ եղել”: Սա հայտնի ճշմարտություն է քաղաքականության համար: Երբեք էլ հեշտ ժամանակներ չեն լինում և քաղաքական լիդերների խնդիրն է ամենաբարդ ժամանակներում արժանապատվորեն պաշտպանել, կռիվ տալ և արդյունքներ ապահովել սեփական պետության ու ժողովրդի համար: Իսկ ի՞նչ է արել Նիկոլը:
 
Ողբերգությունների, տարածքային ու մարդկային կորուստների, ցավալի ու ամոթալի իրադարձությունների, պետականության հիմքերի խարխլումների և քաղաքական խայտառակությունների մի ամբողջ էպոպեա: Հայաստանում շատերն այդ հարցը կտային Նիկոլին. “բա որ գիտես, որ հեշտ ժամանակներ չեն լինում ու միևնույն ժամանակ դավաճան չես, ինչո”ւ ես քո տգետ քաղաքականությամբ մինչև վերջ կործանման տանում Հայաստանն այս բարդ ժամանակների աշխարհում”: Նաև ազնիվ կլիներ, որ այդ միտքն ասելուց հետո Նիկոլը շնորհակալություն ասեր նախկին նախագահներին՝ բոլոր ժամանակների բարդ իրադարձություններում երկիրն անվտանգ պահելու, ուժեղացնելու, կայունացնելու և զարգացնելու համար:
 
Նիկոլի ելույթում ցայտուն կերպով ընդգծված էր վախի գերադրական աստիճանը: Հատկապես, երբ աղերսական հայացքն ուղղած դեպ ՌԴ նախագահը՝ խոսում էր անվտանգությունից և Հարավային Կովկասում նոր ապակայունացումից: Իսկ մի՞թե նախորդ նախագահները, երբևէ իրենց թույլ են տվել նման իրավիճակում հայտնվել:
 
Կապիտուլյանտն իր ելույթում, “մեղայական” հայացքով նայելով դեպի ՌԴ նախագահը, գովերգում էր Եվրասիական Տնտեսական միությունը՝ ասելով, որ այն լիովին արդարացրել է իրեն և Հայաստանը շարունակում է մեծ օգուտներ քաղել այդ միությունից: Բայց Նիկոլը մոռացավ հենց այդ պահին շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին և այդպես արդար կլիներ: Իսկ ավելի արդար կլիներ, եթե նշեր նաև, որ հենց ինքն էր Հայաստանի ելքը ԵԱՏՄ-ից օրենսդրական նախաձեռնության հեղինակը:
 
Նա խրոխտ տոնով և ուդմուրտական ռուսերոնով պատմում ու հպարտանում էր Հայաստանի “Հյուսիս-Հարավ” ճանապարհով: Այստեղ ևս մոռացավ շնորհակալ լինել Սերժ Սարգսյանից, այդ նախագծի և կատարված հսկայական աշխատանքի համար: Նա խոսում էր նաև ռեգիոնալ ճանապարհների “Հայկական-Խաչմերուկ”-ից, ասելով, որ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը, Միջին Ասիան և Մերձավոր Արևելքը կկապվեն միմյանց հետ Հայաստանով: Սակայն հենց ճիշտ պահն էր ասելու, որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ թե ճանապարհ, այլ միջանցք են ուզում: Բայց չասեց, երևի թե վախենալով իր թուրքական տերերից:
 
Նիկոլը կրկին շնորհակալ տոնով նշեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ին պատերազմը կանգնեցնելու մասին համատեղ հայտարարությունը ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով: Ըստ էության, նա խոստովանեց, որ Արցախի մնացած հատվածը պաշտպանվել է ՌԴ նախագահի շնորհիվ, և եթե իրեն մնար, ինքը ամբողջ Արցախն էր հանձնելու թուրքերին:
Նիկոլը մի քանի թույլիկ, զգուշավոր բառեր արտասանեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի մասին, բայց երբ ՌԴ նախագահը հատուկ շեշտադրեց ՄԱԿ-ի կանոնադրությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, կապիտուլյանտը լռեց, ու երևի էլի վախից չասաց, որ այդ իրավունքից օգտվելու առաջնային իրավունք ունի նաև Արցախի ժողովուրդը:
 
Պետության շահերն իրեն չեն հետաքրքրում, բայց փոխարենը մի քանի անգամ ընդգծեց, որ ինքը հավատարիմ է Ռուսատանին, և պետք չէ հավատալ այն ուժերի, որոնք Մոսկվայում իրեն դիտարկում են որպես արևմտամետ:
 
Նիկոլի վախերը հասան գերադրական աստիճանի, երբ ՌԴ նախագահը խոսելով Ուկրաինայի մասին, վերջինիս ռեժիմը որակեց ոչ լեգիտիվ և իշխանազավթ: Վլադիմիր Պուտինը՝ կարծում եմ քաղաքակրթությունից ելնելով, ուղակի չասաց, որ փողոցով իշխանություն զավթած և արևմտյան տեխնոլոգիաներ կիրառած ռեժիմի ներկայացուցիչներից մեկն էլ նստած է հենց իր կողքին:
Վլադիվոստոկյան արկածներն այսքանով չեն ավարտվում: Նիկոլի ելույթն ու հարցուպատասխանը կարելի է երկար քննարկել: Բայց եղածն էլ բավարար է, որպեսզի արձանագրենք մեր պետությանը պատուհասած հերթական խայտառակությունը:
Ֆիլիպինների մոտ նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, 87-ը համարվում են անհետ կորած Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Բեսենտն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ամերիկան ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում կդառնա կոմունիստական. Թրամփ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Քարնին Զելենսկիի հետ կհանդիպի սեպտեմբերի 10-ին Կալգարիում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանին միջուկային օբյեկտում գործունեության համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)
Ամենադիտված