Ողբերգական պատահար Հայաստանում
Ուշադրության կենտրոնումԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։