«Ջեբհաթ ան-Նուսրան» երկարաժամկետ հեռանկարում ԻՊ-ից վտանգավոր կլինի Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համար
Միջազգային«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը, որը Սիրիայում «Ալ Քաիդա»-ի մասնաճյուղն է համարվում, երկարաժամկետ հեռանկարում ավելի մեծ սպառնալիք է արեւմտյան աշխարհի համար, քան «Իսլամական պետություն»-ը: Այս մասին գրում է The Independent-ը՝ վկայակոչելով Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի եւ Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի համատեղ զեկույցը:
«Ահաբեկչական այս բջիջի կործանումն ավելի առաջնահերթ պետք է լինի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պաշտպանական ծրագրերում, քան «Ալ Քաիդա»-ի դեմ հարձակումները»,- վկայակոչում է պարբերականը:
Ըստ Gazeta-ի, զեկույցի հեղինակներից Ֆրեդ Կագանը նաեւ տեղեկացնում է, որ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն առայժմ Արեւմուտքի վրա չհարձակվելու տակտիկական որոշում է կայացրել: Նրանք այժմ ուժեր են կուտակում՝ իրենց շուրջ համախմբելոով ընդդիմությանը, որպեսզի ԻՊ-ի անկման դեպքում առաջատարի դիրք զբաղեցնեն տարածաշրջանում: