Կայծակի հարվածից երկու մարդ է մահացել
Ուշադրության կենտրոնումԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Հիդրոցիկլով երկու մարդ կայծակի հարվածից մահացել են Պուերտո Ռիկոյի հարավային ջրերում, հայտնում է AP-ն։
Իշխանությունները հայտնել են, որ կայծակը սկզբում հարվածել է 36-ամյա տղամարդուն, որը վարելիս է եղել ջրային մոտոցիկլը, իսկ հետո՝ 26-ամյա կնոջը, որը մոտակայքում գտնվող մեկ այլ հիդրոցիկլի ուղեւոր է եղել: Այդ հիդրոցիկլի վարորդը չի տուժել։
Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդն անմիջապես է մահացել, իսկ կինը մահացել է ափ դուրս բերվելուց անմիջապես հետո: