Ուկրաինան կողմ է Ռուսաստանի հետ գազի գնման շուրջ բանակցությունների շարունակմանը
ՄիջազգայինTert.am-ը գրում է.
Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը կողմ է Ռուսաստանի հետ գազի գնման մասին բանակցությունների շարունակմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով ուկրաինացի նախարարին:
Նրա խոսքով` պետք է ձևակերպել գնումների սկզբունքը ոչ միայն մեկ եռամսյակի, այլև ավելի երկարատև ժամկետների համար: Նախարարը նշել է, որ ջեռուցման սեզոնի համար իրավիճակը կարգավորվել է, իսկ ձմեռային ամիսներից հետո նույնպես պետք է շարունակել հարաբերությունները: