Նոր տեսանյութ Աբովյան քաղաքի բնակելի շենքում բռնկված հրդեհից
Ուշադրության կենտրոնումՀամացանցում նոր տեսանյութ է տարածվել՝ Աբովյան քաղաքի բնակելի շենքում բռնկված հրդեհից: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 12։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ ԱԻՆ-ն այլ մանրամասներ դեռ չի հայտնել: