Եվս մեկ ակումբ է միացել Ալոնսոյի տրանսֆերային մրցավազքին
ՍպորտՄիլանի «Ինտերը» պատրաստվում է ձեռք բերել «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյին, գրում է armsport.am-ը։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել իսպանացու ներկայացուցիչների հետ՝ պարզելու նրա ապագա մտադրությունների մասին։
«Ինտերին» անմիջապես տեղեկացրել են, որ Ալոնսոն պատրաստվում է տեղափոխվել միայն «Բարսելոնա», որը փորձում է ձեռք բերել նրան ամառային տրանսֆերային պատուհանի առաջին օրերից:
«Չելսին» ցանկանում է իսպանացուն ներառել Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի գործարքում, սակայն «Բարսելոնայի» հետ բանակցությունները մինչ այժմ առաջ չեն ընթացել։