Վատիկանի Բանկի շահույթն աճել է գրեթե 24 անգամ
ՀասարակությունՎատիկանի Բանկի կամ Կրոնական գործերի ինստիտուտի զուտ շահույթը 2014 թվականին աճել է գրեթե 24 անգամ:
Հրապարակված հաշվետվության համաձայն՝ Բանկն անցյալ տարի վաստակել է 69,3 մլն եվրո՝ մեկ տարի առաջվա 2,9 մլն եվրոյի դիմաց, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
2014 թվականին Հռոմի պապի հրամանագրով բանկի ղեկավարությունը փոխարինվել էր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
Կրոնական գործերի ինստիտուտը կաթոլիկական առաքելությունները ֆինանսավորում է ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ բանկային ծառայություններ է տրամադրում քահանայապետի եւ հոգեւորականության համար: