Արտակարգ իրավիճակ. Այս պահին Սասունցի Դավիթ կայարանից քաղաքացիները տարհանվում են
Ուշադրության կենտրոնումՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Այսօր՝ օգստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ կայարանում՝ գնացքներում, ռումբեր են դրված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարարներ, սակրավորներ։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Վերջիններս սահմանազատել են տարածքը։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շապօգնության բժիշկների հերթապահ խմբերից։ Այս պահին քաղաքացիները տարհանվել են, և կատարվում են որոնողական աշխատանքներ։ Տեղում են նաև Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբերը։ Մանրամասները՝ քիչ ուշ։