Ղազախստանում ուղղաթիռ է անհետացել
HeaderՔաղաքացիական ուղղաթիռը, որը տեղափոխել է 5 անձի, այդ թվում` հիվանդ երեխայի, անհետացել է Ղազախստանի Ալմաթի մարզում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարության արտակարգ իրավիճակների հարցերով կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը:
Նրա խոսքով' ուղղաթիռը տեղափոխում էր հիվանդ երեխային մարզային հիվանդանոց: ՆԳ նախարարի հրամանով' իրականացվում են որոնողական աշխատանքներ: Աշխատանքներում ներգրավված են նաև այլ կառույցների ներկայացուցիչներ: