Ավստրալիայի թենիսի բաց առաջնության կիսաեզրափակչում կհանդիպեն Ռաոնիչն եւ Մարեյը
ՍպորտՄելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1/4 –րդ եզրափակչում Միլոշ Ռաոնիչy (Կանադա) 2 ժամ 20 րոպե տեւողությամբ խաղում պարտության է մատնել ֆրանսիացի Գաել Մոնֆիլսին՝ 3:6, 6:3, 3:6, 4:6: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կանադացի թենիսիստը կարիերայի ընթացքում առաջին անգամ է դուրս գալի ս կիսաեզրափակիչ:
Կանադացի թենիսիստի հակառակորդը կիսաեզրափակչում աշխարհի երկրորդ ռակետ բրիտանացի Էնդի Մարեյն է լինելու: Բրիտանացին 1/4- եզրափակչում 3:6, 7:6, 2:6, 3:6 հաշվով հաղթել է իսպանացի Դավիդ Ֆերերին:
Կանանց մրցապայքարում կիսաեզրափակչի ուղեգիր են ձեռք բերել աշխարհի 6-րդ ռակետ, գերմանացի Անժելիկ Կերբերն ու Մեծ Բրիտանիան ներկայացնող Յոհանա Կոնտան: Քառորդ եզրափակիչում Կերբերը 2 սեթում հաղթել է բելառուս Վիկտորյա Ազարենկային՝ 6:3, 7:5, իսկ Յոհանա Կոնտան 6:4, 6:1 հաշվով հետագա պայքարից դուրս է թողել չին Շուայ Չժանգին: