Պետության սուբսիսավորմամբ գյուղացիներին դիզվառելիքը հատկացվելու է մեկ լիտրը 280 դրամով
ՀասարակությունՀՀ կառավարությունը 2016 թվականին շարունակելու է հողօգտագործողներին տրամադրվելիք դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագիրը ներկայացվել է կառավարության հունվարի 29-ի նիստի հաստատմանը:
Ծրագրով նախատեսվում է գյուղացիներին տրամադրել ընդհանուր առմամբ 5 մլն լիտր դիզվառելիք` շուկայականից ցածր գնով` 335-ի փոխարեն մեկ լիտրը 280 դրամով: Սուբսիդավորման նպատակով կհատկացվի 330 մլն դրամ:
Ծրագրի նպատակն է աջակցություն ցուցաբերել հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում` եկամուտները բարձրացնելու և գյուղատնտեսությամբ զբաղվելը շահավետ դարձնելու նպատակով:
Եվս մեկ միլիոն լիտր դիզվառելիք թողնվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրության ներքո որպես պահուստային քանակ` ըստ անհրաժեշտության օգտագործելու համար: