Saint Louis Rapid & Blitz․ Լեւոն Արոնյանը 8-րդն է
ՍպորտՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Saint Louis Rapid & Blitz մրցաշարում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) արագ խաղի 9 տուրից հետո 8 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։
Վերջին երեք տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի խաղաց ամերիկացի Լենիեր Դոմինգեսի, Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ։
Առաջին տեղը 11-ական միավորով կիսում են Ֆիրուջան ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը։ Հաղթանակի համար շնորհվում է 2, ոչ ոքի արդյունքի համար՝ 1 միավոր։
Saint Louis Rapid & Blitz մրցաշարը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է։ Կանցկացվի նաեւ կայծակնային խաղի 18 տուր։