Ուկրաինան կողմ է ՌԴ-ի հետ գազ ձեռք բերելու բանակցությունները շարունակելուն
ՄիջազգայինՈւկրաինայի էներգետիկայի նախարարարությունը կողմ է Ռուսաստանի հետ գազ գնելուն առնչվող բանակցությունները շարունակելուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռիա Նովոստին, նախարարության ղեկավար Վլադիմիր Դեմչիշինը նշել է, որ անհրաժեշտ է ձևավորել գնումների սկզբունք ոչ միայն եռամսյակի, ա յլև ավելի երկար ժամանակաշրջանի համար:
«Այն, որ մինչև մարտ ամեն ինչ կկարգավորվի, կասկած չկա: Իրականում մենք բազմիցս քննարկել ենք մատակարարման պայմանները, դրա համար ամեն ինչ հնարավոր է ավարտել մեկ հանդիպման ժամանակ»,-նշել է նա` հավելելով, որ բոլոր հարցերը կլուծվեն Ուկրաինա-Ռուսաստան-ԵՄ եռակողմ հանդիպման ժամանակ, որի ժամկետները դեռ հայտնի չեն: