40 ուղեւորներով ավտոբուս է շրջվել. կան տուժածներ
ՄիջազգայինՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
«Ոսկե վիշապ» ավտոբուսը Ուստ-Կուտից Իրկուտսկ էր ուղեւորվում: Կուտուլիկ գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. Նախնական տեղեկություններով՝ վարորդը ճանապարհային աշխատանքների մասին նախազգուշացնող նշաններ չի նկատել։ Վթարի պահին մեքենայում եղել է 40 մարդ, այդ թվում՝ 17-ամյա դեռահաս։
Վթարի հետևանքով տուժել է յոթ մարդ։ «Վեց մարդ դիմել է բժշկական օգնության։ Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանի ՆԳՆ շրջանի գլխավոր վարչության տվյալներով՝ ուղեւորներից մեկը՝ 58-ամյա տղամարդը, հոսպիտալացվել է։ Մնացած տուժածները թեթեւ վնասվածքներ են ստացել։ Բժիշկների զննությունից հետո նրանք դուրս են գրվել։ Դեպքի առթիվ դատախազությունը հետաքննություն է սկսել։