Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Զելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)

ՄԱԿ ՓԳՀ-ի իրականացրած ծրագիրը նպաստել է Հայաստանում ապաստանի համակարգի կարողությունների զարգացմանը

Կիևում մայիսի 26-27-ին ընթացող «Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» ծրագրի եզրափակիչ համաժողովը համախմբել է տասը երկրների՝ միգրացիայի ոլորտում պաշտոնատար անձանց` քննարկելու ձեռք բերված արդյունքները և հետագա համագործակցությանն ուղղված քայլերը: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՄԱԿ ՓՀԳ-ի ներկայացուցչությունից, տարածաշրջանային ծրագրի առանցքային ձեռքբերումներն են ապաս տանի հարցերով զբաղվող կառավարության աշխատակիցների համար խորացված դասընթացների կազմակերպումը, ռուսերենով հետազոտական շտեմարանի ստեղծումը, ապաստանի ընթացակարգերի որակի ապահովման համար անհրաժեշտ գործիքների մշակումը, որոնց արդյունքում բարելավվել է Հայաստանում փախստականների պաշտպանության համակարգը:

Եվոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորված և Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) կողմից համաֆինանսավորված և իրականացված երկուսուկես տարի տևողությամբ ծրագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել ապաստան հայցողների և փախստականների պաշտպանությունը ԵՄ արևելյան հարևանության երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Մասնակիցների համար օգտակար է եղել նաև ակտիվ համագործակցությունը ԵՄ չորս անդամ երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեդիայի հետ: Երկուսուկես միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագիրը կենտրոնացված է եղել մասնակից երկրներում ապաստանի տրամադրման վերաբերյալ ընդունվող որոշումների որակի, արդարության և արդյունավետության բարձրացմանը:

Ազգային ապաստանի համակարգի համատեղ գնահատումն իրականացնելուց հետո Հայաստանը պարտավորվել է ամրապնդել առկա ձեռքբերումները, լրացնել հայտնաբերված բացերը, ինչպես նաև նոր մեխանիզմներ մշակել որակի ապահովման նպատակով: «Բացերի վերլուծության հաշվետվության պատրաստումից ի վեր Հայաստանում առաջընթացն ակնհայտ է: Իշխանությունները մշակել են օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ իրավական դաշտում բացերը վերացնելու նպատակով, և ՄԱԿ ՓԳՀ աջակցությամբ ընդունել 7 ստանդարտ ընթացակարգ՝ ապահովելու ապաստանի ընթացակարգերի հետևողական կիրառումը միջազգային չափանիշներին համապաատսխան, ինչպես նաև նոր հաստիք են բացել ծագման երկրի վերաբերյալ տեղեկատվական հետազոտություն իրականացնելու համար»- ասել է Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի Ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:

Ավելի քան 100 տարածաշրջանային համաժողովների, միասնական դասընթացների, ճանաչողական այցերի և մասնագիտացված դասընթացների անցկացման շնորհիվ, ծրագիրն օգնել է մասնակից երկրներին միջոցներ ձեռնարկել վերացնելու առավել լուրջ թերությունները և ընդլայնել ապաստանի հարցերով գործնական համագործակցությունը: ԵՄ անդամ երկրներն իրենց լավագույն գործնական խորհուրդներով և հարուստ փորձով են կիսվել տարածաշրջանում համեմատաբար վերջերս ստեղծված ապաստանի համակարգերի հետ: Արևելյան Եվրոպայի միգրացիայի աշխատակիցներին հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրելու որոշ դասընթացային մոդուլներ, որոնք մշակվել են Ապաստանի տրամադրման հարցերով զբաղվող եվրոպական բյուրոյի կողմից ԵՄ անդամ երկրների համար: Այս մոդուլների ռուսերեն տարբերակի առկայության շնորհիվ նոր աշխատակցիներին և այլ երկրներին հասանելի են դարձել կարողությունների զարգացմանն ուղղված այդ գործիքները:

ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը բարձր է գնահատել միջազգային ներգրավվածությունը տարածաշրջանային ծրագրում. «Միջազգային փորձն ու աջակցությունը կարևոր դեր են ունեցել Հայաստանում ապաստանի համակարգի հետագա զարգացման գործում» - ասել է Եգանյանը:

«Refworld» վեբկայքի ռուսերեն տարբերակի մեկնարկը, որը փախստականի կարգավիճակի որոշման համար անհրաժեշտ առանցքային փաստաթղթերի խոշորագույն առցանց շտեմարանն է համարվում, նպաստել է ծագման երկրների վերաբերյալ նոր, մանրամասն և օբյեկտիվ տվյալների առկա պահանջարկի բավարարմանը: Ապաստանի հարցերով զբաղվող պաշտոնյաներն այժմ անվճար հիմունքներով համապարփակ և անկողմնակալ տեղեկատվության հասանելիության հնարավորություն ունեն, որը կօգնի նրանց ապաստանի դիմումների վերլուծության հարցում:

2013թ. դեկտեմբերից ի վեր ռուսերենով ավելի քան 10.000 փաստաթուղթ է ներբեռնվել կայք, ներառելով հաշվետվություններ, ուղեցույցներ, խորհրդատվական թերթիկներ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ, ԵՄ ապաստանի նորմատիվ իրավական ակտեր և համապատասխան ազգային օրենսդրություններ: «Refworld»-ում գոյություն ունեցող Երեխաների, Գենդերային հավասարության և կանանց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, Փախստականների պաշտպանության և Միջազգային միգրացիայի, Փախստականի կարգավիճակի որոշման, ՄԱÔ ¿-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վերաբերյալ մի շարք թեմատիկ բաժինների առկայությունն օգտակար կլինի նաև առավել լայն լսարանի՝ մարդու իրավունքների պաշտպանների, դատավորների, գիտաշխատողների և հետազոտողների համար:

Ակնկալվում է, որ այս դրական միտումը հետագայում ևս կշարունակվի, և համագործակցության միջոցով հնարավոր կլինի պաշտպանության կարիք ունեցող անձանց պատշաճ կերպով հայտնաբերել և պաշտպանություն տալ Հայաստանում՝ անկախ իրենց ռասայական, կրոնական և ազգային պատկանելիության, սեռական կողմնորոշման, քաղաքական հայացքների, սեռի և տարիքի:

Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն ՄանվելյանԴադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունՇախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլարԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանըՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնություններըՀայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ)Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժածԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՓաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանըԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանՌումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր ԴանՍի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասինՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանովԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան ՋհանյանՓաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրԸնդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic ProductionՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա Կոստանյան
Ամենադիտված