Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տաածել
Ուշադրության կենտրոնումՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Ազգային անվտանգության մարմինների կողմից մշտապես իրականացվող կանխարգելիչ գործառույթների շրջանակներում նախաձեռնվել է Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և վագոններում հնչեցնել իրազեկման եռալեզու հայտարարություններ' ուղևորների զգոնությունը բարձրացնելու նպատակով, տեղեկացնում է Երևանի Մետրոպոլիտենը: Հայտարարությունների մեջ ասվում է, որ մետրոպոլիտենի կայարանային համալիրներում կամ վագոնի մեջ գտնվելու ընթացքում կասկածելի իր նկատվելու դեպքում ում պետք է դիմի ուղևորը, մասնավորապես ՝ կայարանային համալիրներում գտնվելու ժամանակ պետք է դիմի կայարանի հերթապահին, իսկ վագոնում գտնվելու ժամանակ, ուղևոր-մեքենավար ուղիղ կապի միջոցով, մեքենավարին: