Գազաբալոնի պայթյունից այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր, քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով. ՊՆ
Ուշադրության կենտրոնումՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Օգոստոսի 25-ին գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայողի վիճակը շարունակվում է մնալ ծանր։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Զինծառայողը բուժումը ստանում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով քննություն է ընթանում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 25-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ: