ՊՆ-ն այրվածքներ ստացած զինծառայողի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Օգոստոսի 25-ին գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայողի վիճակը շարունակվում է մնալ ծանր։ Զինծառայողը բուժումը ստանում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։
Այս մասին մեզ տեղեկացրեցին ՊՆ մամուլի ծառայությունից՝ հայտնելով, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով քննություն է ընթանում։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 25-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ: