ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Բաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է


«Արևային վահանակների արտադրություն սկսելը համարձակություն էր, պատասխանատվություն». «Փաստ»

Ուշադրության կենտրոնում

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old

«Փաստ» օրաթերթը գրում է
 
«SolarՕn»-ն արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունն է Հայաստանում: Արևային այս վահանակներն ունեն բարձր որակ, բարձր արտադրողականություն, բարձր դիմացկունություն, ինչպես նաև 25+ տարվա երաշխիք: Ընկերության մարքետինգի ղեկավար Հայկ Հայրապետյանը նշում է՝ Հայաստանում արևային էներգիայի օգտագործման զարգացումն ապահովվեց 2017 թ.-ի Էներգետիկ փոխհոսքերի օրինագծի ընդունմամբ:
 
«Մեր երկրում օրենքն էր շատ կարևոր ազդակ, որը թույլ տվեց արևային էներգիան զարգանա: Արևային էներգիան շատ օգտակար է, «հարմար», բայց էներգիայի պահպանումը մեծ խնդիր է ամբողջ աշխարհում: Մեզ մոտ օրենքը թույլ տվեց յուրաքանչյուր անհատի և բիզնեսի, առանց տարբերության, ունենալ սեփական արևային կայան սեփական կարիքների համար: Թույլ տրվեց արևային կայանը միացնել Հայաստանի էլեկտրական ցանցերին և տարեկան ծախսի չափով արևից ստացված էներգիան մղել ցանցեր, որոնք իրենց վրա են վերցնում այդ էներգիան պահպանելու գործը:
 
Օրենքն ասում է՝ յուրաքանչյուրը կարող է տեղադրել արևային կայան և իր տարեկան ծախսի չափով, այսպես ասենք, ՀԷՑից օգտագործածի չափով էլէներգիան նույն ՀԷՑ-ը պարտավորվում է գնել սակագնի 100 տոկոսի չափով, այսինքն՝ նույն գնով, որով վաճառում է: Հետևաբար՝ դրվեց արևային կայան, որն արտադրում է այնքան էլէներգիա, որքան անհատը կամ բիզնեսը ծախսում է տարվա կտրվածքով, հնարավոր է՝ հոսանքի գումար այլևս չմուծեն, քանի որ արևային կայանը համապատասխան էներգիան արտադրում է և ուղղում ցանցեր: Այն ժամանակվա կառավարության պատրաստակամությունը նման օրենք ընդունելու ազդակ եղավ, որպեսզի մեր կազմակերպությունը կայացնի վահանակների արտադրություն հիմնելու բարդ որոշումը:
 
Վստահություն կար, որ շուկան անընդհատ մեծանալու է, և պետք են լինելու նաև որակյալ արևային վահանակներ ոչ միայն մեր, այլև բոլոր կազմակերպությունների կարիքների համար, որոնք իրականացնում են արևային կայանների կառուցում, տեղադրում և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայրապետյանը:
 
Տեղական վահանակների արտադրություն հիմնելը պատասխանատվություն էր, համարձակություն, ընկերության մարքեթինգի ղեկավարի բնորոշմամբ՝ շատ բարդ աշխատանք: «Եվրոպայում արևային վահանակներ արտադրողներ գրեթե չեն մնացել:
 
Շատ բարդ է իրենց վիճակը, քանի որ չինական որակյալ վահանակների հետ, որոնք ունեն ցածր արժեք, դժվար է մրցակցելը: Դա նաև մեզ է վերաբերում: Բոլոր երկրների մակարդակով Հայաստանում արևային էներգետիկան այնքան զարգացած է, որ համաշխարհային բոլոր նորամուծությունները շատ արագ հայտնվում են մեր շուկայում»,-նշում է մեր զրուցակիցը: Մարդկանց հետաքրքրությունը արևային էներգիայի հանդեպ օրեցօր մեծանում է: «Անհատների և բիզնեսի հետաքրքրությունը շատ մեծ է: Արևային կայան կարող ես տեղադրել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով: Օրինակ՝ կանխիկ տարբերակով վճարում ես կայանի համար, 3-4 տարում այն այնքան արևային էներգիա կարտադրի, որը կապահովի այդ կայանի հետգնումը նույն ժամանակահատվածում: Այսինքն՝ ծախսում եք ինչ-որ գումար, որը ձեզ համար ապահովում է խնայողություններ, իսկ 3-4 տարվա այդ խնայողությունները կայանի ամբողջական արժեքն են: Բայց կա մեկ խնդիր: Թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում մարդիկ, հատկապես ձմռան ամիսներին, ավելի շատ գումար ծախսում են ոչ թե էլէներգիայի, այլ գազի վճարների համար:
 
Այս պահին ունենք պրոդուկտ, որը թույլ է տալիս արևային էներգիայի ու էլեկտրական ամենաէներգաարդյունավետ սարքավորման միջոցով իրականացնել ոչ միայն արևային կայանի, այլ նաև նմանատիպ էլեկտրական ջեռուցման համակարգի մոնտաժում, որը շահավետ կլինի հատկապես ձմռան ամիսներին՝ ջեռուցման նպատակով գազի համար վճարվելիք գումարը խնայելու իմաստով»,- եզրափակում է Հայկ Հայրապետյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանՍիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյաՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Ամենադիտված