Ինչպես երկարացնել թարթիչները տնային պայմաններում
LifeShabat.am-ը գրում է.
Ինչպես արագ երկարացնել թարթիչները տնային պայմաններում՝ հայտնում է ladyhealth.com.ua-ն:
Գերչակի յուղն արդյունավետ է թարթիչների աճի և ընդհանուր ամրացման համար: Այն պետք է քսել թարթիչների ծայրերին և 15 րոպե հետո լվանալ: Գերչակի յուղը կարելի է նաև հավասար չափաբաժնով համադրել այլ յուղերի՝ ձիթապտղի, կռատուկի, Е վիտամինի յուղային լուծույթի, ալոեի եթերի հետ:
Քսուկ գազարի հյութով
Դրա պատրաստման համար ևս ձիթապտղի յուղ է անհրաժեշտ: Չափաբաժինները նույնն են: Ստացված խառնուրդը բամբակի փայտիկով քսել փակ աչքերի կոպերին: Խուսափել լորձաթաղանթի վրա ընկնելուց:
Երիցուկի եփուկ
Հանգստացնում է կոպերի մաշկը դիմակներից և յուղային կոմպրեսներից հետո, օգնում է նաև թարթիչների աճին: Անհրաժեշտ է 2 ճաշի գդալ երիցուկի ծաղիկները թրմել, թրջոցը աչքերին դնել 20 րոպե:
Աչքերի մարզանք
Օրական մեկ անգամ աչքերով գրել այբուբենը՝ օդում տառեր պատկերելով
- 2 րոպե արագ թարթել աչքերը
- 5 րոպե հեռուն նայել (պատուհանից), հետո՝ քթին: