Փաշինյանը ցավակցել է Ղրղզստանի նախագահին՝ Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ
ՔաղաքականությունՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ վարչապետի աշխատակազմից։
Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի մասին, որի պատճառով զոհվել եւ տուժել են Ղրղզստանի քաղաքացիներ։
Այդ կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն եմ հղում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ Ղրղզստանի ողջ ժողովրդին։ Տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։