Մոլերն ու առեւտրի կենտրոնները բարձր ռիսկային օբյեկտներ են. ԱԻՆ
Ուշադրության կենտրոնումՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Արտակարգ իրավիճակների նախարարության համար մոլերն ու առեւտրի կենտրոնները բարձր ռիսկային օբյեկտներ են։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո նման օբյեկտներում լրացուցիչ ստուգումներ իրականացվու՞մ են: Նախարարի հավաստմամբ՝ ԱԻՆ-ն ունի ծրագրեր՝ տարբեր սցենարներով միջադեպերի համար, սակայն մնացած հարցերին կպատասխանեն տեսչական մարմինները։ Ինչ վերաբերում է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի շենքի հետագա ճակատագրին, Փամբուխչյանն ասաց, որ հենասյուները բավական ամուր են, սակայն պատերը «հեռացել են» հենասյուներից, ուստի, ԱԻՆ-ի գնահատմամբ, շենքի հետագա շահագործումը նպատակահարմար չէ, եւ այն պետք է ապամոնտաժվի։