Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ Ֆիլիպինների մոտ նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, 87-ը համարվում են անհետ կորած Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Բեսենտն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան


«Մեզնից յուրաքանչյուրն այսօր ճակատագրական ընտրության առաջ է կանգնած». Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից

Քաղաքականություն

Հասարակական-քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանն այսօր ուղերձ է հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որում, անդրադառնալով ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձին կոչ է արել անել ՀՀ քաղաքացիներին Հանրապետության հրապարակ գնալ ժամը 17:00-ին և մասնակցել հավաքին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. 

«Սիրելի հայրենակիցներ

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը։ Այս հռչակագիրն ընդունվել է, երբ դեռ կանգուն էր Խորհրդային Միությունը, սակայն նրա կազմաքանդման արագացող ընթացքը մեզ` հայերիս, վստահություն էր ներշնչում, որ մենք վերջապես կվերականգնենք մեր անկախ պետականությունը, կկարողանանք ազատագրել և միավորել նրան Արցախը, և կկառուցենք իրապես ազգային երկիր, գրավիչ բոլոր հայերի համար։ Մենք այդ պահին լավագույն իղձերը և նպատակները դրեցինք այս հողակտորի մեջ  և դուրս եկանք նավարկության՝ փոթորկահույզ օվկիանոսի ալիքներին ընդառաջ։ 

32 տարի անց մեր հասած հանգրվանը հակասական է։ Մի կողմից, առերևույթ մենք ունենք անկախ պետականություն, մյուս կողմից՝ նրա  իրական ինքնիշխանությունը սահմանափակ է և շարունակում է նվազել։ Մի կողմից, հերոսական ճիգով մենք կարողացանք ազատագրել Արցախը, մյուս կողմից, չկարողանացանք ազատագրածը պահել և օր օրի շարունակում ենք կորցնել այն, ինչ ազատագրել և շենացրել էինք մի ողջ սերնդի մաքառման արդյունքում։ Մի կողմից մեր երկիրը արտաքուստ զարգանում է, մյուս կողմից, նրա բնակչությունը շարունակում է անկասելիորեն նվազել, և այն ոչ միայն դարձել է հայության հավաքական ազգային հանգրվանը, այլև մեր աչքերի առաջ շարունակում է կորցնել իր ազգային դիմագիծը։

Մենք իրականում գտնվում ենք այսօր մեր պատմության ճակատագրական երկընտրանքի առջև։ Մենք այսօր կամ պետք է նոր շունչ ու իմաստ հաղորդենք մեր անկախ պետականության տեսլականի, կամ պետք է համակերպվենք այն մռայլ գիտակցության հետ, որ ամեն անցած տարին շարունակելու է նվազեցնել մեր ինքնիշխանությունը, մինչև մենք վերադառնանք այն ստորադրյալ կարգավիճակին, որում ապրել էինք դարերով։ Մենք կամ պետք է արժեվորենք պատմական հայրենիքի այս վերջին հատվածում ազգային պետության բարձրագույն առաքելությունը, և պատրաստ լինենք անձնական զոհողությունների՝ այն նյութականացնելու համար, և կամ էլ համակերպվենք, որ մեր ազգային առաքելությունը սպառված է, և հեռանանք օտար ափեր՝ անձնական անվտանգության և բարեկեցության փշրանքներ ձեռք բերելու հույսով։ 

Մեզնից յուրաքանչյուրն այսօր ճակատագրական ընտրության առաջ է կանգնած, և այն բնավ հեշտ չի։ Այդ ընտրությունը յուրաքանչյուրս պետք է անենք առանձին, բայց և բոլորս՝ միասին, օգնելով և ոգեշնչելով մեկմեկու։ Աստված պահապան և զորավիգ բոլոր նրանց, ովքեր իրենց ընտրությամբ իրականության կտանեն հայոց դարավոր երազանքը»: 

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր` օգոստոսի 23-ի ժամը 17:00-ին, հանրահավաք է հրավիրել Հանրապետության Հրապարակում: Բազմաթիվ հասարակական գործիչներ արձագանքել են Ղազարյանի կոչին և հայտնել, որ լինելու են հրապարակում: 

Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ Ֆիլիպինների մոտ նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, 87-ը համարվում են անհետ կորած Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Բեսենտն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ամերիկան ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում կդառնա կոմունիստական. Թրամփ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Քարնին Զելենսկիի հետ կհանդիպի սեպտեմբերի 10-ին Կալգարիում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանին միջուկային օբյեկտում գործունեության համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված