Կույր չինուհին վաճառել է իր չորս երեխաներին (լուսանկարներ)
LifeShabat.am-ը գրում է.
Կույր չինուհին խոստովանել է, որ վաճառել է իր չորս երեխաներին անմիջապես ծննդաբերելուց հետո: Ինչպես հայտնում է նա, վաճառելու պատճառ են հանդիսացել ընտանիքի սուղ պայմաները: Նրա ամուսինը երբեք չի կաորղացել նորմալ աշխատանք գտնել:
2005-2012 թվականներին ընկած հատվածում նա վաճառել է իր չորս երեխաներին՝ երեք աղջիկների և մեկ տղայի: Ընդհանուր առմամբ նա ծննդաբերել է վեց երեխաների:
«Ես այլընտրանք չունեի: Եթե չկուրանայի՝ նման քայլի երբեք չէի դիմի: Ես չեմ վաճառում երեխաներիս, ես նրանց տալիս եմ մյուսներին: Ի պատասխան այդ մարդիկ ինձ շնորհակալություն են ասում այնքան, որքան ճիշտ են համարում»,- ասում է նա:
Ըստ տեղեկությունների՝ նա երեխաներին «տալիս է » 1600 դոլարին համարժեք՝ 10000 յուանի դիմաց:







