Սյունիքից տեղեկացնում են. կա զոհ և վիրավոր
Ուշադրության կենտրոնումՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Օգոստոսի 21-ին, ժամը 01։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հ․ Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին, ուղևորներ Ռ. Հ.-ին (ծնված 1994 թ.) և Ս. Փ.-ին (ծնված 1985 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից: Տուժածներից մեկը փրկարարական ավտոմեքենայով տեղափոխվել, իսկ երկուսը հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են Ռ․ Հ.-ի մահը։