Մահացել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդաշարի դերասանը
ՄշակույթՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Իսրայելում 65 տարեկան հասակում մահացել է դերասան և տիկնիկավար Սերգեյ Գրիգորիևը, որը հնչյունավորում էր «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման հերոս Ֆիլյային։ Այս մասին սոցցանցերում հայտնել է նրա ընկերն ու գործընկերը՝ դերասանուհի Իրինա Օզերնայան, գրում է Ռիա Նովոստին։
«Մահացել է Սերյոժա Գրիգորիևը։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 21-ին Տկոայում, ժամը 18.00-ին»,- գրել է Օզերնայան Facebook-ի իր էջում։
Սերգեյ Գրիգորիևը ծնվել է 1958 թվականին Մոսկվայում։ Ավարտել է Գնեսինի անվան ուսումնարանի «Տիկնիկային թատրոնի դերասան» բաժինը, այնուհետև սովորել է Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի ռեժիսուրայի բաժնում։
«Բարի գիշեր, երեխաներ» մանկական հաղորդաշարի գլխավոր հերոսներից մեկին՝ Ֆիլյային, Սերգեյ Գրիգորիևը սկսել է հնչունավորել 1988 թվականից մինչև 2014 թվականը, երբ մեկնել է Իսրայել։