Կոլումբիայում շուրջ 900 հղի կին Է վարակվել Զիկա վիրուսով
HeaderԿոլումբիայում բժիշկները գրեթե 900 հղի կանանց մոտ ախտորոշել են Զիկա տենդ, որը կարող Է հանգեցնել նորածինների միկրոցեֆալիայի: Ընդամենը երկրում գրանցվել Է այս վիրուսով վարակման ավելի քան 16 հազար դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Առողջության ազգային ինստիտուտի հրապարակած հաղորդագրության մեջ:
Վերջին տվյալների համաձայն՝ կոլումբիացի 890 հղի կանանցից վերցված անալիզները հաստատել են Զիկա տենդով նրանց վարակվելը, եւս շուրջ երկու հարյուր հղի կանայք բժիշկների հսկողության տակ են գտնվում նրանց մոտ վտանգավոր վիրուսի առկայության կասկածանքի պատճառով, որն արագորեն տարածվում Է Կոլումբիայում:
«Երկրում գրանցվել Է այս հիվանդության 16 հազար 419 դեպք»,- նշված Է ինստիտուտի զեկույցում: Զիկա տենդի տարածման պայմաններում կոլումբիացի բժիշկներն ընտանեկան զույգերին խորհուրդ են տալիս համաճարակի շրջանում հրաժարվել երեխաներ ունենալու պլաններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: