2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագnւթյունները. Կանադայի վարչապետ Գերիներ են փոխանակվել Եվրամիությունը ձգտում է Հայաստանը վերածել իր ֆորպnuտի. ՌԴ ԱԳՆ Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում է. ազատոճայինների արդյունքները ԵԱ-ի մեկնարկային օրը Հայտնի է՝ երբ տեղի կունենա Աննա Աբաջյանի հուղարկավորությունը Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»


Պետք է մեր ժառանգությունը փոխանցեմ սերունդներին. Անտուան Ագուջյանը իր լուսանկարներով աշխարհին պատմում է հայերի մասին

Մշակույթ

Ինչպես օգտվել անվճար Էլ. էներգիայից, այն արդեն հասանելի է բոլորին, բացե՛ք հղումն ու համոզվեք ինքներդ` https://4q5w.short.gy/Solaron-old

Հայոց ցեղասպանության ականատեսների ժառանգ ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը տարիներ շարունակ տեսախցիկի միջոցով աշխարհին է ներկայացնում Հայաստանն ու հայերի ժառանգությունը: Լուսանկարիչն անդրադառնում է ոչ միայն Հայաստանին, այլև այն երկրներին, որոնք այս կամ այլ ժամանակահատվածում անմիջական կապ են ունեցել հայերի հետ: Անտուան Ագուջյանի լուսանկարներում մարդու տառապանքն է, ցավը, սերն ու հավատն առ Աստված: Ինքը՝ հեղինակը, խոստովանում է, որ իր աշխատանքները դյուրամարս չեն, սակայն յուրաքանչյուր լուսանկարում կա լույս, քանի որ հայերն էությամբ ուրախ ժողովուրդ են:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անտուան Ագուջյանը պատմել է լուսանկարչության կարևորության, 1988 թվականի երկրաշարժի, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կատարած աշխատանքի, ինչպես նաև «Լռության ճիչը. հայ հիշողության հետքերը» խորագրով ցուցահանդեսի մասին, որն ընդգրկում է հեղինակի 30-ամյա որոնումները և հետագծում է հայկական հիշողությունը, որն Ագուջյանը ժառանգել է Հայոց ցեղասպանությունից փրկված ծնողներից:

Նա պատմում է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերնդին է պատկանում: Անտուան Ագուջյանը ծնվել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում, որը համեմատում է հայկական փոքր գյուղի հետ, քանի որ քաղաքում շատ են հայերը, ինչի արդյունքում Ագուջյանը մանկուց յուրացրել է հայկական ավանդույթները, երգն ու պարը: «Քաղաքում հայկական պարախմբեր կային, և ես հիշում եմ, որ հայրս ինձ պարի էր տանում: Երբ պարում ես, կարող ես պատկերացնել, որ ապրում ես Արևմտյան Հայաստանում: Մեծացել եմ հայկական մթնոլորտում ու ծանոթացել եմ հայկական ժառանգությանը: Մեծ հայրս զինվոր է եղել Հայոց ցեղասպանության ընթացքում և մեծ թվով հայերի է փրկել: Ինձ վրա ազդել է այդ ամենը»,-հիշում է լուսանկարիչն ու հավելում, որ իրենց ցնցել են թուրք դեսպանների դեմ հայերի մահափորձերը, որոնց դեմ են եղել, բայց գիտակցել են, որ այդ գործողությունների արդյունքում բարձրաձայնվում է Հայոց ցեղասպանության խնդիրը: Օտարները հարցրել են, թե ինչի՞ համար են պայքարում հայերը, և հայկական համայնքների ներկայացուցիչները սկսել են պատմել Հայոց ցեղասպանության մասին:

Անտուան Ագուջյանը մեծ ցնցում է ապրել նաև 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին: «Այդ ժամանակ մենք դիտում էինք «Արմենպրես»-ի ֆոտոթղթակից Մխիթար Խաչատրյանի լուսանկարները դեպքի վայրից: Շատ էմոցիոնալ վիճակում էինք, երբ Շառլ Ազնավուրը եկավ Հայաստան՝ օգնություն ցույց տալու: Մենք ևս ուզում էինք ինչ-որ կերպ աջակցել: Ժամանեցի Հայաստան և մեկ տարի մնացի այստեղ: Հենց այդ շրջանում սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ, բայց՝ սիրողական: Լուսանկարում էի արտասահմանյան կազմակերպությունների համար: Երբ վերադարձա Ֆրանսիա, իմ աշխատանքների հիման վրա գիրք-ալբոմ հրատարակվեց: Այդպես սկսվեց իմ պատմությունը»,-ասում է լուսանկարիչը:

Հենց այդ շրջանում է Ագուջյանը որոշել լուսանկարչության միջոցով աշխարհին պատմել հայերի, հայերի ժառանգության մասին: 2000 թվականից սկսել է գնալ տարբեր երկրներ, որոնցում հնարավոր է եղել հայկական հետք գտնել: Եղել է Վրաստանում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում, Իսրայելում, Թուրքիայում: Լուսանկարել է պատերազմներ, հակամարտություններ և իր աշխատանքները վաճառել է միջազգային լրատվականներին: Ասում է՝ միշտ հետևել ու լսել է փոքրիկ ուրվականներին՝ Ցեղասպանությունը վերապրածներին, որոնք իր հետ են: Ագուջյանը լուսանկարչությունը համեմատում է լեռ բարձրանալու գործընթացի հետ. կա՛մ պետք է մինչև վերջ բարձրանալ, կա՛մ՝ իջնել: Ինքը որոշել է մինչև վերջ բարձրանալ ու ստեղծել իր յուրահատուկ աշխարհը:

Ագուջյանը միշտ սիրել է ազատությունը և չի ցանկացել, որ որևէ մեկն իշխի իրեն, այդ իսկ պատճառով յուրովի է դասավորել իր մասնագիտական կյանքը՝ հրաժարվելով գրավիչ մի շարք առաջարկներից: «Երբ 1997 թվականին մեկնեցի Թուրքիա, վախ կար, բայց նաև հաճույք կար: Գիտեի՝ այն, ինչ անում եմ, այլ մեկը չի արել: Ես պետք է մեր ժառանգությունը փոխանցեմ մեր երեխաներին, մեր սերունդներին: Ինչո՞ւ մենք պետք է ապրենք, եթե ոչինչ չենք ստեղծում: Պետք է ստեղծել մի բան, որով կկարողանանք օգնել մյուսներին: Միշտ եմ այդպես մտածել: Շատ եմ պատմություն կարդացել, որովհետև այն վայրերը, ուր պետք է գնայի, կապ ունեին մեր պատմության հետ: Այդպես հասունացա ու այժմ կարող եմ ազատ խոսել»,-նշում է լուսանկարիչը, որն իր հայրենակիցների կողքին է եղել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին:

Ցանկացել է Արցախում աշխատել այնպես, ինչպես Իրաքում՝ համագործակցելով մի ջոկատի հետ, սակայն նման հնարավորություն լուսանկարչին գրեթե չի ընձեռվել: «Մեկ-մեկ ջոկատի հետ էի գնում ռազմի դաշտ և վերադառնում, երբեմն՝ վարորդիս հետ: Եղել եմ Մարտունիում, Մարտակերտում, Աղդամում, Քարվաճառում: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում մոմ վառելու կարիք շատ էի զգում ու հասցրի անել դա: Ձգտում եմ լուսանկարել պատմության համար: Վտանգավոր է, թե անվտանգ, պետք է գտնել լավ լուսանկարներ մեր պատմության համար, իսկ պատերազմի թեման շատ կարևոր էր: Երբ պատերազմներ սկսվեցին Իրաքում, Սիրիայում, առանց հապաղելու մեկնեցի, որովհետև կապ էի տեսնում մեզ հետ: Չգնացի որպես ռազմական լրագրող, այլ մարդ, որը վավերագրելու էր պատմությունը: Եթե նկարիչը գեղեցկություն է ստեղծում, դրան զուգահեռ նաև պետք է դժոխքը պատկերի: Իմ աշխատանքում ևս այդպես է»,-շեշտում է նա:

Նրա խոսքով՝ «Լռության ճիչը. հայ հիշողության հետքերը» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված լուսանկարները ծանր են, դրամատիկ, սակայն դրանցում լույս կա: Անտուան Ագուջյանն իրեն տխուր մարդ չի համարում, ասում է, որ շատ է սիրում քեֆ անել ինչպես յուրաքանչյուր հայ և անկեղծ է լուսանկարելիս: «Այն, ինչ ներկայացնում եմ, դժվար ժառանգություն է: Չեմ ուզում, որ աշխատանքներս դիտելիս մարդիկ տխրեն, ցանկանում եմ, որ հասկանան՝ պատմությունը դիալեկտիկ է: Ինչո՞ւ է Թուրքիան ճնշում քրդերին, որովհետև չի ընդունում Հայոց ցեղասպանությունը: Քանի դեռ չեն ընդունել, նույն քաղաքականությունն են վարելու: Իմ աշխատանքներում պետք է տեսնել ոչ թե տխրությունը, այլ քաղաքականությունը: Կան մարդիկ, որոնք ասում են, թե պետք չէ այլևս խոսել Հայոց ցեղասպանության մասին, բայց մինչև Թուրքիան չընդունի Հայոց ցեղասպանությունը, մենք վտանգված ենք: Արցախյան 44-օրյա պատերազմն ապացուցեց դա»,-ընդգծում է լուսանկարիչը:

Նա ցանկանում է ավելի հաճախ լինել Հայաստանում, շատ աշխատել. լուսանկարչությունից զատ այլ բանով զբաղվել չի ուզում: Խոստովանում է՝ լավ է իրեն զգում հայ ժողովրդի հետ: Մտադիր է «Լռության ճիչը. հայ հիշողության հետքերը» ցուցահանդեսը, որը հունիսին ներկայացրեց Երևանում, ցուցադրել նաև Արցախում: «Հատուկ տեղում պետք է կազմակերպել ցուցադրությունը. վայրը պետք է հատուկ ճարտարապետություն ունենա: Միշտ մտածում եմ, որ վայրը ևս կենդանի մարմին է ու պետք է լսել նրան՝ հասկանալու, թե ինչպես կառուցել ցուցահանդեսը: Այդպես եմ առաջնորդվել Երևանում՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում ցուցահանդեսը նախաձեռնելիս: Շատ նպատակներ ունեմ ու պետք է շարունակեմ հետաքրքիր լուսանկարներ անել: Եթե հարյուր տարի անց հայազգի կամ օտարերկրացի պատմաբանները, սոցիոլոգները ցանկանան հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել հարյուր տարի առաջ, հնարավոր է՝ նաև իմ լուսանկարներից ևս օգտվեն»,-նշում է Անտուան Ագուջյանը:

Նա վստահեցնում է, որ շարունակելու է լուսանկարել այնքան, քանի դեռ հնարավորություններ կան դա անելու, քանի դեռ ուժերը ներում են:

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԶելենսկին հայտնել է Ադրբեջանի հետ 6 փաստաթուղթ ստորագրելու մասինԱնընդհատ անտրամադիր էր, տղայի մասին էր մտածում․ այսօր Ռոբերտ Աբաջյանի մայրիկի հոգեհանգիստն էԾովահենները Սոմալիի ափերի մոտ պակիստանյան շահերին առնչվող վառելիք տեղափոխող լցանավ են զավթելՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ ԿարապետյանԿառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն ՄանվելյանԱյս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեկ դրամ է գնահատում․ Արեգ ՍավգուլյանԵրկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը Ամբողջ հայ ազգը գիտի, որ դուք ընկալելիության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեք. Ալիկ ԱլեքսանյանԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Թուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը ԵՄ-ն ստիպված կլինի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար 2027 թվականին. WSJ Վարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պատշգամբի էլեկտրակայան. Pii Energy-ն ներկայացրել է տան էներգետիկ համակարգը՝ 1.2 կՎտ հզորությամբ միացվող արևային վահանակներով Ռուսաստանից դժգոհում են ԵՄ նոր առաքելության կապակցությամբ Ի՞նչ ուղերձ է փորձում փոխանցել մեր ժողովրդին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը. Էդմոն ՄարուքյանԱյս իշխանությունը տապալված է, նրանց նպատակը չիրականացավ․ Մենուա ՍողոմոնյանԸմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ազատ ոճային ըմբիշներ Զելենսկին առաջին անգամ ժամանել է Ադրբեջան և Գաբալայում հանդիպել Ալիևի հետ Այսօր Հայաստանում հստակ քայլերով ձևավորվում է պետության nչնչացմանը ծառայող հասարակական մոդել․ Վահե Հովհաննիսյան Մեր ամեն մի եթերը հանրահավաք է. Էդմոն ՄարուքյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՄեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք. Գ. ԾառուկյանՊետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ ՀՀ-ին կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը Ջահերի լույսի ներքո՝ հիշողությունից մինչև դիմադրություն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում Ջահերի լույսի տակ հնչած քաղաքական ուղերձը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմը մասնակցել է Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներինՄենք միշտ կանգնած ենք լինելու մեր Սուրբ Եկեղեցու կողքին, հիշելու ենք մեր պատմությունը և պաշտպանելու ենք մեր ազգային ինքնությունը. Նարեկ ԿարապետյանԲժիշները խորհուրդ են տվել ավելի հաճախ կիտրոններ և նարինջներ ուտել․ ահա, թե ինչուԵրեք օր լույս չի լինելու տասնյակ հասցեներումՀայաստանը մտել է Ռուսաստանից թեյ ներմուծող երկրների առաջին տասնյակի մեջՀպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի ՓելոսիՈրքա՞ն է բենզինի միջին գինը Հայաստանում՝ տարածաշրջանի այլ երկրների համեմատԹուրքը վախկոտ է, իսկ մեզ համախմբվածություն է պակասում այսօր.«Համահայկական ճակատ»-ի անդամ, ազգությամբ եզդի համարձակ կնոջ խոսքը` ուղղված հայ ազգինՓարիզում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագինԷդմոն Մարուքյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըՌուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «193-ը 193-ի դիմաց» բանաձևով
Ամենադիտված