Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով


10 օր հիվանդանոցում երեխուս դեղ ու արյուն չեն տվել․․ Այրվածքներ ստացած զինվորը դիրքում 5 ժամ օգնություն չի ստացել

Ինչպես օգտվել անվճար Էլ. էներգիայից, այն արդեն հասանելի է բոլորին, բացե՛ք հղումն ու համոզվեք ինքներդ` https://4q5w.short.gy/Solaron-old

Forrights.am-ը գրում է. «Այսօր լրացավ Սիսիանի դիրքերում այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի մահվան մեկ ամիսը։ Սուրեն Պապիկյանի ղեկավարած Պաշտպանության նախարարությունը, սակայն, որևէ պարզաբանում դեպքի վերաբերյալ չի ներկայացրել։ Սգակիր Պողոսյանները, որ որևէ կերպ չեն հաշտվում 19-ամյա Պալյանի մահվան հետ, վշտացած են նաև պետական գերատեսչությունների վերաբերմունքից։ «Անփույթ ու անպատասխանատու են»,- ասում են Պալյանի ծնողները և նշում, որ հուլիս 16-ի լույս 17-ի գիշերը ժամը 2։00-ի սահմաններում տեղի ունեցած պատահարի մասին տեղեկացել են միայն հուլիսի18-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում։

Պալյանի այրվածքներ ստանալու մասին նրա ծնողներին ոչ Պաշտպանության նախարարությունն է տեղյակ պահել, ոչ տարածքային զինկոմիսարիատը։ «Զինակից ընկերներից՝ զանգի միջոցով, իմացանք, որ դեպքը պատահել է»,-ասաց հայրը՝ Ջիվան Պողոսյանը։ «Ոչ մի հրամանատար, ոչ մի աֆիցեր մեզ ոչ մի բան չի ասել։ Շուտ ասեին, գուցե ես շուտ հասնեի, իմ էրեխուն փրկեի»,-նշում է Պալյանի մայրը՝ Գալյա Այվազյանը։ Ուշագրավ է, որ նախարարությունը դեպքի մասին պաշտոնապես հաղորդել է միայն դեպքից 8 օր անց՝ հուլիսի 25-ին։

Գերատեսչությունը հայտնել էր, որ Պալյանը ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ է ստացել։ Թե ինչո՞ւ ՊՆ-ն դեպքի մասին Պողոսյաններին պատշաճ չի տեղեկացրել կամ ինչո՞ւ է պաշտոնական հաղորդագրությունն այդքան ուշ տարածել, որևէ բացատրություն չկա։ Պն-ն հուլիսի 26-ին նաև զինվորի մահվան լուրը ուշացումով հայտնեց, երբ արդեն լրատվամիջոցները հրապարակել էին այդ տեղեկությունը։ Նշվում է, որ Պալյանն այրվածքներ է ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Ծնողների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ին՝ Պալյանի հանգստի ժամին։ Այրվածքներ ստանալուց հետո, երբ Պալյանը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կետրոն՝ 3-4 օր ծնողների հետ շփման մեջ է եղել, նրանց որոշակի մանրամասներ է փոխանցել։

«Լսել եմ, որ դոմիկի դուռը ներսից չեն կարողացել բացել։ Շատ դժվար է դուռը բացվել, դրսից պետք է բացեին, որ էրեխեքը դուրս գային։ Մեր տղան պատմում էր, որ ինքնուրույն է վառվող դոմիկից դուրս եկել՝ իր ոտքով, ամենավերջինը։ Իր հագուստն ամբողջությամբ վառվել է մարմնի վրա։ Եթե պատերազմ լիներ իմ Պալյանս հետը 10 հոգու կտաներ (նկատի ունի թշնամի), բայց այսպե՞ս մահ։ Ես չէի պահել-մեծացրել, որ իմ էրեխեն կրակի բաժին դառնար»,-ասում է մայրը։ Պալյանի ծնողները սարսափելի մանրամասներ են ներկայացնում, թե ինչպես այրվածքներ ստացած որդին շուրջ 5 ժամ առաջին բուժօգնություն չի ստացել։ Ըստ նրանց՝ ժամը 2-ին այրվածքներ ստացած Պալյանը մինչև առավոտյան ժամը 06:00-07:00-ի հատվածում սպասել է բուժօգնության, քանի որ դիրքերից հնչող ահազանգին ժամեր շարունակ արձագանքող չի եղել։

«Ուշացումով հասցրել են Սիսանի հոսպիտալ, հետո Երևանի հիվանդանոց։ Մենք խիստ կասկածում ենք, որ առաջին օգնություն է ցուցաբերվել։ Առաջին օգնություն այնտեղ ընդհնարապես չի եղել, առաջին օգնության պարագաներ չեն եղել։ Չեն կարողացել կապի դուրս գալ, կապ չեն ունեցել, քնած են եղել մարդիկ։ Ոչ սվյազ են ունեցել, ոչ аптечка են ունեցել, ոչ բալոնչիկներ են եղել, հեչ բան չեն ունեցել»,-միմյանց լրացնելով պատմում են ծնողները։ Մոր՝ Գալյա Այվազյանի խոսքով էլ ծառայակիցները Պալյանի վրայի կրակը փորձել են ջրի և հողի միջոցով հանգցնել։ «Էրեխու վրայի կրակը մարվել է հողով և ջրով։ Մարմնի ինֆեկցիան անցել է հողից ու ջրից»,-ասում է մայրը և շարունակում, որ տղային հոսպիտալ տեղափոխել ոչ միայն ուշացումով, այլ նաև այրվածքից ստացած վերքերը խորացնելով։ «Իրեն տեղափոխել են «Վիլիս» մեքենայով՝ առավոտյան ժամը 06:00-07:00-ի հատվածում։

Նստել է մինչև առավոտվա ժամը 06:00-06:30-ը՝ դիմանալով ցավերին։ Իմ տղայի բերանի բառերն եմ ասում։ Պատկերացնո՞ւմ եք «Վիլիսի» մեջ այդքան այրվածքով նստել է՝ վերքերը տրորվելով։ Էրեխուս ամբողջ դեմքը, իրանը, որովայնը, վերին և ստորին վերջույթներն այրված տեղափոխել են «Վիլիսով»՝ պոստից մինչև Սիսիանի հոսպիտալ։ Պոստն էլ գտնվում է 3700 մետր բարձրության վրա՝ ամենաբարձր պոստն է, Ծղուկի (լեռ Սյունիքի մարզում) պոստն է»,-ասաց մայրը։ Ինչո՞ւ Պալյանին, գոնե Սիսիանից ուղղաթիռով չեն տեղափոխել Երևան, այս հարցի պատասխանն են ակնկալում ստանալ ծնողները։ «Սիսիանի հոսպիտալից տեղափոխությունը չէ՞ր կարելի կատարել ուղղաթիռով, մեր պետության ուղղաթիռերն ինչի՞ համար են, հաճույքների՞»,-հարցնում է Պալյանի մայրը։

Ոչ Այրվածքաբանության ազգային կենտրոն, ոչ էլ Ազատան համայնք, որտեղ բնակվում են Պողոսյանները, նրանց Պաշտպանության նախարարը չի այցելել։ Պալյանի հայրը որդու մահվան մեղավոր և պատասխանատու համարում է Սուրեն Պապիկյանին՝ շեշտելով, որ միջադեպը եղել է նրա անփույթ կառավարման հետևանքով։ «Ամենաառաջին մեղավորը մեր պաշտպանության նախարարն է, ինքը պետք է ինձ պատասխան տա։ Իմ էրեխեն 10 օր պառկած է եղել հիվանդանոցում, նախարարության կողմից անտարբեր վերաբերմունք է եղել։ Չեն այցելել։ Էրեխուն արյուն է պետք եղել՝ ժամանակին չեն հասցրել, դեղ է պետք եղել՝ ժամանակին չի հասցվել։ Սրա համար իրենք պետք է պատասխան տան՝ մինչև վերջ։ Առաջին պատասխանատուն նախարարն է։

Ինքը պետք է իմ հարցերին պատասխան տա։ Ես իմ էրեխուն առողջ ուղարկել եմ բանակ, պատերազմի պայմաներում չի մահացել։ Եթե իմանամ, որ թուրքը խփած լինի․․․․»,- ասում է հայրը և շեշտում, որ պաշտպանության նախարարության բոլոր օղակները՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ թերացել են։ Ծնողները ստիպված են եղել ծանր վշտին զուգահեռ Պալյանի՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու ընթացքում նրա համար անհրաժեշտ դեղորայքի ու այրման խնդիրներով զբաղվել։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Պողոսյաններին այցելել են դեպքից 8 օր անց»։ Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


 

ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱրտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Կատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ
Ամենադիտված