Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Աշխարհի գավաթի առաջնությանը
ՍպորտՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները մարտի 26-29-ը Կատարում կմասնակցեն Աշխարհի գավաթի առաջնությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը, Աշխարհի գավաթի խաղարկությանը մեկնելու են 4 մարզիկ՝ Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Հարություն Մեջլումյանը, Արթուր Թովմասյանը:
Ապրիլի սկզբին Հայաստանում կանցկացվի հանրապետական առաջնություն: Ակնկալվում է, որ առաջնությանը կմասնակցեն 30-ից ավելի մարմնամարզիկներ եւ 20 մարմնամարզուհիներ: Հանրապետական առաջնությունից հետո պարզ կդառնա, թե թիմն ինչպիսի կազմով կմեկնի Եվրոպայի առաջնություն:
«Աշխարհի գավաթից ակնկալոմ ենք ոսկե մեդալներ ձեռք բերել օղակներ եւ հենացատկեր մարզաձեւերից: Սրանք մեր ուժեղ ձեւերն են: Եվրոպայի առաջնությանը փորձելու ենք մտնել 12 ուժեղագույն հավաքականների ցանկում»,-ասաց Գ. Սարոյանը: