Տիմատին լուսանկարներ է հրապարակել իր հայ աշխարհահռչակ ընկերների հետ
LifeAsekose.am-ը գրում է.
Ռուս ռեփեր Տիմատին այս պահին մայրիկի, եղբոր և դստեր հետ միասին իր հանգիստն է վայելում ԱՄՆ-ում, որտեղից ռեփերը պարբերաբար նոր լուսանկարներ է տեղադրում: Այս անգամ Տիմատին հրապարակել է իր և Լոս Անջելեսում բնակվող հայազգի երկու եղբայրների՝ Ջորջ և Ջեք Քեշիշյանների, համատեղ լուսանկարները: Տեղեկացնենք, որ Ջորջ և Ջեք Քեշիշյանները մեքենաների ամենահայտնի թյունինգով զբաղվող «Platinum Motorsport» ընկերության սեփականատերերն են:



