Կյանքից հեռացել է Սերգեյ Վարդանյանը Բերդավանցի երիտասարդը հրացան է ներկայացրել ոստիկանություն Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին Զոհվածների ծնողներին հայհոյողներ, գնացե´ք ձեր Ադրբեջանը. Դավիթ Սարգսյան Արտակարգ դեպք՝ Երևանում, «Արևելյան խոհանոց»-ի դիմաց «Mercedes» է այրվել․ Shamshyan Մայր Աթոռին խնդրում եմ ուղղակի դատական պրոցես սկսել․ Բագրատ Սրբազան Մահացել է Վահան Վերվերյանը Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հուշագրից մանրամասներ են հայտնի 38-ամյա տղամարդը կոտրել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի մուտքի դռան ապակին Ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության 4 աշխատակից. ՆԳՆ


Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ… Մաս 1 .Արմեն Աշոտյան

Blog
44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի հիմնական խնդիրը դարձավ բանակցային գործընթացն ու պատերազմը ձախողած իշխանության՝ մասնավորապես գործող "վարչապետի" հեռանալու հարցը։
Այն ժամանակ ստեղծված պայմանները, առկա ռիսկերն ու դեռ պահպանվող որոշ հնարավորությունները գիտակցող անհատներն ու գործիչները բազմիցս բարձրաձայնում էին, որ ինչքան շուտ Հայաստանում տեղի ունենա անխուսափելի իշխանափոխությունը, այնքան ավելի մեծ կլինի ստեղծված ծանրագույն իրավիճակից համեմատաբար արժանապատիվ ելքեր գտնելու հնարավորությունը։
Իշխանությունն ու նրան սպասարկող շրջանակը այս պնդումներին հակադրում էին շատ պարզ թվացող հարցադրումը՝«ի՞նչ կլինի, եթե․․․» և դրա պատասխանի բովանդակությունը լցնում «նախկինների վերադարձ», «թալան», «կոռուպցիա» և այլ պրիմիտիվ մանիպուլյացիաներով։
Ու չնայած փորձագետների կողմից այդ հարցին բովանդակային և փաստարկված պատասխաններ տալու ճիգերին, հետպատերազմական շոկի պայմաններում հանրային լայն շերտերի համար գերակշռում էր «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի շուրջ անորոշության զգացումը, և ոչ թե ռացիոնալ պատասխաններ գտնելու ցանկությունը։
Այժմ, երբ 2020թ-ի նոյեմբերի 9-ից շուրջ 1,5 տարի է անցել, երբ բոլորս ականատեսն ենք եղել դրանից հետո կանգ չառնող շարունակական ձախողումներին, երբ կանգնած ենք մոտալուտ նոր և ավելի կործանարար փլուզումների առջև, «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցադրումը ոչ միայն չի կորցրել իր ակտուալությունը, այլ նոր բովանդակություն է ստացել։
Իշխանություններն այսօր էլ շարունակում են այս հարցում իրենց ավանդական մանիպուլյացիաները, հանրային դժգոհության և ընդվզման նոր ալիքը փորձում են կրկին պարպել «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի շուրջ անբովանդակ քննարկումներով։
Գործող իշխանությունները փորձում են այդ հարցի պատասխանը բերել շատ պարզունակ մի հարթություն, հանրությանը համոզելով, թե իրենց և առաջարկվող «խաղաղության դարաշրջանի» այլընտրանքը պատերազմն է․ ընդդիմախոսներից պարբերաբար պահանջում են հստակ ներկայացնել, թե ինչ կանեն իրենք, եթե գան իշխանության։
Ընդ որում, հարցադրումները նույնպես մանիպուլյատիվ են․ «արդյո՞ք կչեղարկեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը», «արդյո՞ք կհրաժարվեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից», «արդյո՞ք ուժային մեթոդներով ադրբեջանցիներին դուրս կբերեք ՀՀ ինքնիշխան տարածքից», «արդյո՞ք կճանաչեք ԼՂ անկախությունը» և այլն։
Իհարկե, հաշվի առնելով բազմաթիվ անորոշությունները, տարածաշրջանում և աշխարհում ստեղծված անկայուն իրադրությունը, թշնամական պետությունների անկանխատեսելի վարքագիծը, շատ դժվար է կոնկրետ պատասխաններ տալ վերացական հարցադրումներին, սակայն ի տարբերություն հետպատերազմյան սկզբնական փուլին, այժմ գոնե հնարավոր է բովանդակային և հիմնավորված պատասխան տալ ոչ պակաս կարևոր՝ «ի՞նչ կլիներ, եթե․․․» հարցադրմանը։ Մեծ հաշվով այս հարցի պատասխանները հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել նաև «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի պատասխանի վերաբերյալ։
Ուստի, հիմնվելով բացառապես փաստերի և ռացիոնալ եզրահանգումների վրա, փորձենք հասկանալ, թե Արցախյան հակամարտության շուրջ ինչ կլիներ, եթե գործող վարչակարգը հեռանար նոյեմբերի 9-ից հետո, հեռանար արտահերթ ընտրություններից հետո, և ի վերջո ինչու է կարևոր, որպեսզի վերջիններս հեռանան գոնե հիմա, երբ արդեն բացահայտորեն խոսում են Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու՝ նույն է թե արցախահայությանը գիտակցաբար հայրենազրկման տանելու հեռանկարի մասին։
Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՆԻԿՈԼԸ ՀԵՌԱՆԱՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ՀԵՏՈ
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հայկական կողմի համար իրական մղձավանջ էր, դրա գրեթե ոչ մի կետում արտացոլված չէր Հայաստանի և Արցախի շահը. նույնիսկ մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեցող հումանիտար հարցերի վերաբերյալ արձանագրումներն այնքան անհեռատեսորեն էին կազմված, որ Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես գերիների մասով։
Պատերազմից հետո Հայաստանում տիրում էր այն տրամադրությունը, որ տեղի է ունեցել վատթարագույնը և դրանից ավելի կործանարար զարգացումներ այդ պահին դժվար էր պատկերացնել։ Միայն շատ քչերն էին հասկանում և բարձրաձայնում, որ չնայած հայտարարության իրոք ողբերգական բովանդակությանը, դրա հեղինակների և պատասխանատուների հետագա պաշտոնավարումը անխուսափելիորեն բերելու էր էլ ավելի մեծ ողբերգության և կորուստների։ Միաժամանակ որոշ փորձագետներ համոզված էին, որ նույնիսկ այդ պայմաններում դեռ հնարավոր էր փրկել Հայաստանի և Արցախի դեմքը, հնարավորինս արժանապատվորեն դուրս գալ ստեղծված իրավիճակից և փակել պարտության էջը ։
Իշխանության միակ «հակափաստարկն» այն էր, թե արդյոք իրենց հեռանալուց հետո նոր իշխանությունները պատրաստվում են հրաժարվել իրենց մեղքով ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից։ Այսպիսով մի կողմից դեռևս պատերազմում պարտության շոկը չհաղթահարած հասարակությանը վախեցնում էին նոր պատերազմնի սպառնալիքով, մյուս կողմից բոլոր ընդդիմախոսներին պիտակավորում որպես «ռևանշիստներ»՝ իրենց շուրջն ապահովելով ներքին և արտաքին որոշակի կոնսոլիդացիա։ Սակայն հետադարձ հայացք գցելով նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձություններին, կարելի է վստահաբար պնդել, որ եթե այդ ժամանակ իշխող քաղաքական ուժն առաջնորդվեր ոչ թե նեղ քաղաքական, այլ ազգային շահերով, պետության ղեկը զիջեր պարտության հետ չասոցացվող ցանկացած այլ ուժի, հնարավոր կլիներ կանխել մի շարք բացասական զարգացումներ, որոնք այսօր ցավոք կայացած իրողություններ են։
Եթե Փաշինյանը հեռանար նոյեմբերի 9-ից հետո, հնարավոր կլիներ՝
 Երկարաձգել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Քարվաճառի, Լաչինի և Աղդամի շրջանների հանձնման ժամկետները՝ կապված նոր իշխանության ձևավորման խնդրի հետ, կամ առնվազն դրանց հանձնումը փոխկապակցել բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցի հետ։
 Փորձել Լաչինի, Քավաճառի շրջանների հանձնումը պայմանավորել ՀՀ սահմանների անվտանգային երաշխիքների հետ՝ ապառազմականացված գոտի, սահմանների երկայնքով բուֆերային շերտ և այլն։Կարելի էր այդ ժամանակ առաջ քաշել սահմանի այդ հատվածներում հայելային հետքաշման և միջազգային վերահսկողության գաղափարը, երբ հայ-ադրբեջանական շփման գիծը տարբեր հատվածքներում խախտված չէր լինի՝հօգուտ Ադրբեջանի։
 Նախքան Քարվաճառի հանձնումը լուծել Դադիվանքի խնդիրը․ հաշվի առնելով նրա ոչ մեծ հեռավորությունը հայկական վերահսկողության տակ մնացող տարածքից, կարող էր առաջարկվել տարածքների փոխանակում, կամ վանքի տարածքում չեզոք գոտի՝ խաղաղապահների վերահսկողության ներքո։
 Նախքան Լաչինի շրջանի հանձնումը լրացուցիչ երաշխիքներ ստանալ միջանցքի անխափան գործունեության վերաբերյալ՝ մասնավորապես Հայաստանից Արցախ գազատարի, այլ ենթակառուցվածքների անվտանգության, նոր կառուցվելիք ճանապարհի կոորդինատների, Բերձորի, Աղավնոյի և մի շարք այլ բնակավայրերի հետագա ճակատագրի վերաբերյալ և այլն:
 Ձեռնպահ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված ցանկացած այլ տարածքի հանձնումից Ադրբեջանին (օրինակ Զանգելանի և Կուբաթլուի հանձնումը), կամ այդ շրջանների հանձնումը կապել նախկին ԼՂԻՄ օկուպացված տարածքների դեօկուպացիայի հետ՝ Հադրութ, Շուշի։
 
Ձեռնպահ մնալ բանավոր պայմանավորվածություններից։ Նույնիսկ եթե ուժի սպառնալիքով պարտադրվում էր հանձնել Զանգելանն ու Կուբաթլուն, ապա դա պետք է արվեր գրավոր պայմանագրով, փոխզիջումների հիման վրա՝ ապահովելով առնվազն ՀՀ ճանապարհների՝ Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն անվտանգությունը և մեզ համար առավել ձեռնտու բնագծերի պահպանումը:
 
 Երաշխավորել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի նկատմամբ վերահսկողությունը և այնտեղ հայկական ԶՈՒ անվտանգությունը՝ ռուս խաղաղապահների հետ գրագետ համագործակցության միջոցով, չկորցնել վերահսկողությունը Արցախի համար ռազմավարական կարևորություն ունեցող այդ տարածքների նկատմամբ։
 Ձեռնպահ մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող բնակավայրերում(Շուռնուխ) Ադրբեջանին որևէ տարածք զիջելու անհեռատես քայլերից՝ առավել ևս քանի դեռ տեղի չի ունեցել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա։
 
 Արցախի տարածքներից հետ քաշվող զորքերը տեղակայել այնպիսի բնագծերում, որպեսզի հետագայում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների ժամանակ առնվազն փոխզիջումների և բանակցություններում որոշակի ճկունության տեղ մնար, ամրանալ գոնե ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներում(օրինակ Սև լճի, Վերին Շորժայի հատվածները)։
 
 Վերականգնել հանրային համերաշխությունը և ապահովել աշխարհասփյուռ հայության համախմբումը Արցախի հիմնախնդրի արդար լուծման հարցի շուրջ։
 Վերականգնել բանակի մարտական ոգին՝ ստանձնելով պարտության քաղաքական պատասխանատվությունը, այլ ոչ թե բոլոր ձախողումների մեղքը բանակի և հրամանատարության վրա գցել։
 
 Կարճ ժամանակում ապահովել զոհվածների ավանական ցանկերի ամբողջական հրապարակումը՝ փակելով այդ հարցում կասկածների և անորոշությունների դաշտը։
 խուսափել նախքան բոլոր գերիների վերադարձը Ադրբեջանի հետ ցանկացած այլ հարցի շուրջ ցանկացած ձևաչափով հանդիպումներից և քննարկումներից՝ այդ թվում հունվարի 11-ի և հետագա հանդիպումներից։
 Արագ տեմպերով վերականգնել բանակի ռազմական պոտենցիալը՝ սպառազինություն, անձնակազմ, ենթակառուցվածքներ, այդ հարցում իրականացնել ավելի կոշտ քաղաքականություն, այլ ոչ թե ԶՈՒ թվակազմը, ժամկետայինների ծառայության ժամկետը կրճատելու քարոզչություն։ Ապահովել բոլոր փորձառու զինվորականների համախմբումը՝ անկախ քաղաքական հայացքներից, նրանց ներուժի ճիշտ կառավարումը։
 
 ՀՀ վարչապետի և իշխանության այլ ներկայացուցիչների մակարդակով կասկածի տակ չդնել Շուշիի հայկական լինելը։
 Խուսափել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված այլ պարտավորություններից, օրինակ 1-ին պատերազմում զոհված ադրբեջանցիների դիերի, ականապատման քարտեզների հանձնում։
 Առհասարակ չբացել և քննարկման առարկա չդարձնել այսպես կոչված «անկլավների» հարցը։
 
 Արցախի հարցի և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ցանկացած բանակցություն անցկացնել բացառապես ԵԱՀԿ ՄԽ մանդատի ներքո, լիարժեքորեն վերականգնել համանախագահության ձևաչափը, այս հարցում համակարգված աշխատանք տանել ՌԴ հետ։
Բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնել Արցախի առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի հարցը։
 
Հետամուտ լինել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, տարբեր միջազգային կառույցների հայտարարություններում պահպանվեն ԼՂ հարցի կարգավորման հավասարակշռված մոտեցումները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման սկզբունքների հիշատակումը։
 
Հնարավորինս նպաստավոր ձևով ներկայացնել նախապատերազմյան բանակցային գործընթացի բովանդակությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալով, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը լեգիտիմ չէ, այլ ոչ թե անընդհատ քննադատել բանակցային ժառանգությունը՝ այդ թվում Մադրիդյան սկզբունքները՝ ի վերջո դրանք դուրս մղելով բանակցային գործընթացից։
Վերոհիշյալ իրողություններից յուրաքանչյուրը, եթե այլ ելք ունենար, քան այն, ինչ ունենք այսօր, Հայաստանն ու Արցախը այդքան ողբերգական վիճակում չէին լինի։
Շարունակելի...
Կյանքից հեռացել է Սերգեյ Վարդանյանը IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունըԲերդավանցի երիտասարդը հրացան է ներկայացրել ոստիկանություն Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին Զոհվածների ծնողներին հայհոյողներ, գնացե´ք ձեր Ադրբեջանը. Դավիթ ՍարգսյանԻնչո՞ւ է Եվրոպայում նվազում արևային էներգիայի շահութաբերությունը Արտակարգ դեպք՝ Երևանում, «Արևելյան խոհանոց»-ի դիմաց «Mercedes» է այրվել․ Shamshyan Մայր Աթոռին խնդրում եմ ուղղակի դատական պրոցես սկսել․ Բագրատ Սրբազան «Ստախոսը որոշել է դառնալ միապետ»․ Բագրատ Սրբազան Մահացել է Վահան Վերվերյանը Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հուշագրից մանրամասներ են հայտնի 38-ամյա տղամարդը կոտրել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի մուտքի դռան ապակին «Լևոնի կողմից արգելքներ են լինում՝ խանդոտ տղամարդա».Էվելիննան՝ իր և ամուսնու հարաբերություններից Ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության 4 աշխատակից. ՆԳՆՆման գրառում երկրի ղեկավարը իրեն չի կարող թույլ տալ․ Փաշինյանը պատասխանատվության կենթարկվի՞ Անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում Ալիևյան սահմանադրության կարևորագույն տարրերից մեկը Հայ առաքելական եկեղեցուն իր սահմանադրական բացառիկ կարգավիճակից զրկելն է․ Դավիթ ՍարգսյանՔՊ-ում կոնսենսուս չկա փողով ծառայությունից ազատվելու նախագծի շուրջ Ֆրանսիային թույլատրում են, Ռուսաստանին՝ մերժում Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել է 10 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 29 մարդՆման հարցերը սիրում են լռություն.Գ. Ծառուկյանը՝ Բելլայի Հայաստան վերադարձի հնարավորության մասին Յունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր Ոսկին էժանանում է «Քաղաքական խուլիգանություն»՝ Փաշինյանի կատարմամբ Ցիկլոնը Հայաստանում ակտիվ կլինի նաև այսօր․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դրսի պահանջով Սահմանադրություն փոխելու մասին. Արմեն Աշոտյան Ես այլև չեմ ցանկանում հանդուրժել մեր Մայր եկեղեցում նրա հեղինակությունը շարունակաբար մերժողի ներկայությունը․ Ավետիք ՉալաբյանՄահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա ՈւզունյանըՄեր լեգենդար պապերն ու տատերը դիմում են մեզ․ Մհեր ԱվետիսյանՊՆ-ն հայտարարություն է տարածել․ Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել (լուսանկարներ) Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ 2-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մшհшցել է Որ հասցեներում ջուր չի լինի Ինչով կարող եք օգնեք էս տղուն. Հայկ Հովհաննիսյանը հայտարարություն է արել. ինչ է պատահել. մանրամասներ Արծվանիկի հիմնական ջրագիծը և ներքին ցանցը կառուցվում է ռոյալթիի մասհանման միջոցներով․ ԶՊՄԿ Մեզ ռիսկով ղեկավար է պետք, որ Ալիևի բռունցքին պատասխանի. քաղաքացի Այն մասին, թե ինչ է սպասում թշնամու հետ առևտրի մասին երազող, անհայրենիք և անդաստիարակ սուբյեկտներին. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք, «սրտի կանգ» ախտորոշմամբ 2-ամյա երեխա է մաhացել. Shamshyan Չհաջողվեց փրկել նաև ոչ սթափ վարորդի պատճառով վրաերթի ենթարկված մորը Նման բան տեսե՞լ եք․ Երևանում, այս պահին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Վիրավոր, այրված մեքենաներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խոցված անօդաչուների թիվը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Պետության շահը վեր դասող ու երկրի ապագայով մտահոգ մարդկանց է պետք առաջ բերել՝ անկախ նրանից, անդամակցու՞մ են նրանք որևէ կուսակցության, թե՞ ոչԱռաջին հանրապետության ղեկավարներն անձնուրաց նվիրյալներ էին. Մենուա Սողոմոնյան Շրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցություն. Նաիրի Սարգսյանը կհանդիպի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ Սկսնակ «հեղափոխական» բլոգերը. ինչու է աղմկում վարչապետի նախկին օգնականըՍարդարապատի ճանապարհն անցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով. Բագրատ աբեղա ԳալստանյանՍրբությունը մետաֆոր չէ, այն քաղաքական գործիք, իսկ հավատքն անհատական հավատարմություն է՝ ոչ թե քարոզչական ցուցափեղկ. Արմեն Հովասափյան Փաշինյանի կողմից հայ ազգի նվաստացումը կրում է ամենօրյա և մեթոդիկ բնույթ. Մենուա Սողոմոնյան Ռեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն է Պետք է վերաազատագրենք մեր հողերը և դառնանք հզոր պետություն. Գրիգոր Գրիգորյան
Ամենադիտված