Հայաստանն ու ԱՄԷ-ն խորացնում են փոխգործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում
ՄիջազգայինՀայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև կկնքվի «Անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագիր:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 29-Õ « նիստի օրակարգում: Փաստաթղթով նախատեսում է համագործակցություն հանցագործության բոլոր դրսևորումների դեմ պայքարում:
Մասնավորապես` միացյալ պայքար կտարվի կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, զենքերի, ռազմամթերքների, պայթուցիկ, թունավոր և ռադիոակտիվ նյութերի, մարդկանց թրաֆիքինգ ևմարմնավաճառության ցանցերի, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական արտադրության,շրջանառության և չարաշահման, ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև ավտոմեքենաների առևանգման և մաքսանենգության երկուստեք համաձայնեցված հանցագործության այլ տեսակների դեմ: Համաձայնագրով նախատեսված է վերը նշված հանցագործությունների դեմ պայքարի ժամանակ ունեցած տեղեկատվության փոխանակում և կազմակերպված պայքար: