Ադրբեջանում ոստիկանին ծեծել եւ կախել են ոտքերից
ՀասարակությունԱդրբեջանի Մինգեչաուր քաղաքում ոստիկանին նախ ծեծել, հետո ոտքերից կախել են:
Այս մասին olke.az լրատվական կայքին հայտնել են Մինգեչաուրի քաղաքային ոստիկանությունում: Ոստիկանության բաժնի պահակային ծառայության սերժանտ Զահիդ Զահիդլին ծեծի ենթարկվել քաղաքացիների կողմից, հետո նրան կախել են ոտքերից եւ որոշ ժամանակ անց հանձնել տեղամասի տեսուչին:
Պատճառն այն է, որ ոստիկանն անհանգստացրել է մի երիտասարդ աղջկա` անընդհատ հրավիրելով տեսակցության, ինչը վերջինս մշտապես մերժել էր: Այդ մասին աղջիկը պատմել է իր հորեղբոր որդիներին, որոնք էլ որոշել են այդ կերպ պատժել ոստիկանության համառ աշխատակցին: