Վրաստանում H1N1 վիրուսի տարածման պատճառով գրեթե 400 դպրոցներում դադարեցվել Է ուսումնական գործընթացը
Ուշադրության կենտրոնումՎրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը որոշում Է ընդունել հանրապետության 384 հանրակրթական դպրոցներում դադարեցնել ուսումնական գործընթացը, ինչը կապված Է H1N1 վիրուսի տարածման, ինչպես նաեւ եղանակային պայմանների վատանալու հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»< /a>-ը, հաղորդել են վրացական ԶԼՄ-ները՝ հղում անելով գերատեսչությանը:
Գրիպի կապակցությամբ կարանտին Է հայտարարվել Վրաստանի 180 դպրոցներում, այդ թվում՝ Թբիլիսիի մի քանի տասնյակ դպրոցներում: Այդ կրթօջախներում հիվանդության պատճառով պարապմունքների չի հաճախում աշակերտների ավելի քան 20 տոկոսը: Նման դեպքերում երկրի առողջապահության նախարարությունը հանձնարարում Է պարապմունքները դադարեցնել երեք օրով:
Ինչպես հայտարարել են Վրաստանի հիվանդությունների վերահսկողության կենտրոնում, երկրի յուրաքանչյուր հարյուր հազար բնակչի հաշվով վիրուս Է դիտվում 332 մարդու մոտ: Տարեսկզբից հանրապետությունում H1N1 վիրուսի հետ կապված բարդացումներից երեք տղամարդ Է մահացել:
Վրաստանի 204 այլ դպրոցներ օդերեւութաբանական բարդ պայմանների պատճառով փակվել են երկրի չորս տարածաշրջաններում՝ Կախեթում, Սամցխե Ջավախքում, Աջարիայում եւ Գուրիայում:
Անբարենպաստ եղանակը Վրաստանում խնդիրներ Է ստեղծում հունվարի 19-ից: Ձնատեղումների, մերկասառույցի եւ վատ տեսանելիության պատճառով պարբերաբար տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ են մտցվում ինչպես կենտրոնական ավտոմայրուղիներում, այնպես Էլ ներքին ճանապարհներին: